ԿԽՄԿ-ն Հայաստանում առաջին անգամ ռազմադաշտային վիրաբուժության թեմայով սեմինար կանցկացնի
Երևանում մեկնարկում է եռօրյա դասընթաց՝ նվիրված ռազմադաշտային վիրաբուժության թեմային, որը կազմակերպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համատեղ։ Ինչպես տեղեկացրին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից, դասընթացը կանցկացվի 2016թ․սեպտեմբերի 24-ը:
Դասընթացին մասնակցում են քաղաքացիական և ռազմական ոլորտի շուրջ 85 վիրաբուժներ և վնասվածքաբաններ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։ Փորձի փոխանակման և մասնագիտական քննարկումների միջոցով մասնակիցները ձեռք կբերեն լրացուցիչ գիտելիքներ հրազենային վերքերի և վնասվածքների բուժման, ռազմադաշտային վիրաբուժությունում անզգայացման, վարակների դեմ և արտակարգ իրավիճակներում հիվանդների մեծաքանակ հոսքի կառավարման և այլ խնդիրների մասին։
Դասընթացը կվարեն ԿԽՄԿիփորձառու վիրաբույժներ և դասախոսներ Մարտին Հերմանը (Գերմանիա) և Մարկո Պինա Պինտորը (Իտալիա), որոնք երկար տարիներ աշխատել են տարբեր երկրներում գործող ԿԽՄԿ հիվանդանոցներում, ինչպես նաև վարել են բազմաթիվ նման դասընթացներ տեղական մասնագետների համար։
Ռազմադաշտային վիրաբուժության դասընթացը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ Ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից կշնորհվեն ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացում) կրեդիտներ։