Վթար Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ
Սեպտեմբերի 1-ին, ժամը 16.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Lada Priora» մակնիշի 71 PV 100 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Մ.1997 թ. ծնված) և «Volkswagen touareg» մակնիշի 48 ND 444 պետհամարանիշի (վարորդ՝ Թ. Պ. 1995 թ. ծնված) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lada Priora»-ի վարորդ՝ Հ. Մ.-ը, ուղևորներ՝ Դ. Մ.-ը (1998 թ. ծնված), Վ. Ռ.-ը (1998 թ. ծնված) և Ա- Լ.-ը (1997 թ. ծնված) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են թիվ 1 համալսարանական կլինիկա:
Հրշեջ-փրկարարներն հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականնները: