Պոռնկագրական նյութեր տարածելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Գործն ուղարկվել է դատարան։
Աբովյանում առևանգված «Մերսեդեսի» հետքերով:
Միացյալ Նահանգներում ծանր հիվանդությունից հետո օգոստոսի 21-ին մահացած կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին (18:00 – 20:00)` Նուբարաշենի խճուղի 6/1 հասցեում, իսկ հուղարկավորության արարողությունը` սեպտեմբերի 7-ին ժամը 13:00-ին (նույն հասցեով):
Երևանի «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնում սեպտեմբերի 2-ին Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բնակչուհի 28-ամյա Շուշանիկ Ասատրյանը լույս աշխարհ է բերել եռյակ` երեք արու զավակ: Ինչպես տեղեկացրին բժշկական կենտրոնից, մոր և երեխաների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: Երեխաները ծնվել են բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ:
ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ.
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ծանոթացման այցով Հայաստանի Հանրապետություն այցելած Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, քառյակ լույս աշխարհ բերելը բացառիկ երևույթ է համարվում:
Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հրաչյա Թամրազյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, ժամը 1800-2000-ն Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում /Նոր Նորքի 5-րդ զանգված/, վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 1200-1400-ին Մատենադարանի ճեմասրահում:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 4-8-ը առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Բելգիայի Ժենվալ քաղաքում (Վալլոնյան Բրաբանտի նահանգ) ուսումնական տարվա սկզբից մեկնարկում է մանկավարժական գիտափորձ, որի շրջանակներում դպրոցականների ուսուցումը կատարվելու է ինքնակրթությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թամրազյանների ընտանիքին` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ճանաչված բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել արգասաբեր գործունեություն և հաջողություններ երկրի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սեպտեմբերի 2-ին ադրբեջանական ԶՈւ նախահարձակ նենգ գործողությունների արդյունքում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արայիկ Սամվելի Օրդուբեկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 2-ի սահմաններում, Շիրակի մարզի Լուսաբաց համայնքի ղեկավարից ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց գյուղի հովիվը սպանել է մորը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գևորգյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Հարավարևմտյան թաղամասի «Կայզեր» սուպերմարկետի մոտից։
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությանը Հայաստանից կմասնակցի ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Երևանում իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի հարցով դատական նիստը, որը պետք է կայանար սեպտեմբերի 2-ին, հետաձգվել է և կկայանա հոկտեմբերի 31-ին: Այս մասին հայտնեցին «Ֆորպոստարտ» ընկերությունից` հավելելով, որ դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ համերգի տոմսերի վերադարձի գործընթացին:
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր զյուղը ոտքի է կանգնել և պահանջում է, որ «Վեդի Ալկո» ընկերությունը վճարի դեռևս անցած տարի մթերած խաղողի գումարները։ Իսկ ընկերությունը պարզապես փող չունի։ Ցանկացած նորմալ երկրում բնական հարց կառաջանար՝ «հա որ փող չուներ, ինչո՞ւ էր խաղող մթերում»։
Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Սամվելի Օրդուբեկյանի սպանության դեպքի առթիվ։
Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օրեր առաջ շտապ տեղափոխվել է ԱՄՆ: Ըստ լուրերի՝ դեսպանը վերջերս սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել եւ «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժման կուրս անցել:
Արցախում հակառակորդի կրակոցի հետեւանքով երեկ ուշ երեկոյան զոհված Արայիկ Օրդուբեկյանը Քաշաթաղի շրջանի Սոնասար գյուղից էր, 7 երեխաներից ավագը:
Երկարատև հիվանդությունից հետո այսօր մահացել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Նա 63 տարեկան էր:
Երևանում ԱՄՆ դեսպանության դիվանագետների անձնագրային տվյալների հրապարակումը համացանցում սադրանքի տպավորություն է թողնում:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ այրվում է Դպրոցի փողոցում գտնվող տներից մեկի տանիքը:
Աշխարհի համար նա Մայր Թերեզան է՝ Անիեզե Գոնջե Բոյաջին, ով տասնամյակներ շարունակ իր կյանքը նվիրել է կարիքավոր մարդկանց օգնելուն։ Մահից ուղիղ 20 տարի անց, մահվան օրվա նախօրեին՝ սեպտեմբերի 4-ին, Մայր Թերեզան կդասվի Կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքին։
Անգոլայի քաղաքացու՝ հայ-թուրքական սահմանը հատելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Արցախի «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում» միայն կանայք են, արդեն որերորդ տասնամյակն է նրանք հավաքվում են՝ սրտներում աղոտ մի հույս․ «գուցե այս անգամ ինչ-որ տեղեկություն իմանան»։
ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գծով ահազանգ էր ստացվել, որ Երևանյան լճում կա մի քանի տասնյակ մետր երկարությամբ ձկնորսական ցանց, ինչը խոչընդոտում է թիավարության մարզաձևով զբաղվող մարզիկներին` շատ դեպքերում վտանգելով նաև վերջիններիս կյանքը:
Մարզային այցելությունների շրջանակում սեպտեմբերի 2-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ։
Սեպտեմբերի 2-ին, ժամը 11.38-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի տան տանիքում: