Քարիմովի հուղարկավորությանը Հայաստանից կմասնակցի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությանը Հայաստանից կմասնակցի ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Այս մասին «Արմենպրես»ին հայտնեց ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Ազգային ժողովի փոխնախագահ Հերիմնե Նաղդալյանը մեկնել է Սամարղանդ, որտեղ կմասնակցի Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությանը», ասաց Արսեն Բաբայանը:
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է սեպտեմբերի 2ին: Նրա հուղարկավորություն տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Սամարղանդում: