Բելգիացի 10 երեխաներ դպրոցում սովորելու են առանց դասերի և ուսուցիչների
Բելգիայի Ժենվալ քաղաքում (Վալլոնյան Բրաբանտի նահանգ) ուսումնական տարվա սկզբից մեկնարկում է մանկավարժական գիտափորձ, որի շրջանակներում դպրոցականների ուսուցումը կատարվելու է ինքնակրթությամբ:
Այս մասին հայտնել է բելգիական RTBF հեռուստաալիքը:
Դպրոցում, որում ընդգրկել են 6-ից մինչեւ 16 տարեկան տասը աշակերտների, չեն լինելու դասեր, քննություններ եւ նույնիսկ ուսուցիչներ, նշում է հեռուստաալիքը: Ուսումնական հաստատությունում ներկա են լինելու միայն երեք մեծահասակ «ուղեկցողներ», որոնք կկարողանան աջակցություն ցուցաբերել սովորողների ինքնակրթությանը: Ինչպես պարզաբանել Է դպրոցի համահիմնադիրներից մեկը՝ Սյուզան Քլինը, նրանք «երեխաներին ժամանակ եւ ազատություն են տրամադրելու՝ ուսումնասիրել այն, ինչ իրենք են ցանկանում կամ կցանկանան (…), իրական կյանքին ուղղակի բախման պայմ աններում: Այդ դպրոցի աշակերտները սովորելու են իրենց բնորոշ անհատական գործելաձեւով, սեփական ռիթմով:
Ուսումնական հաստատությունն օգտագործում է ամերիկյան Sudbury Valley School-ի փորձը, որն ԱՄՆ-ում ստեղծվել է 50 տարի առաջ: Sudbury Valley School-ի համակարգով ուսուցումը կառուցված է հետաքրքրասիրության, ցանկության եւ երեխայի՝ ինքնուրույն սովորելու ունակության վրա, այնպես, ինչպես նա Է ցանկանում, այն ռիթմով, որը նրան համապատասխանում է:
Այդ համակարգի համար հանգուցային են արժեքները՝ մոտիվացիան, ստեղծագործությունը, ազատությունը, հարգանքը եւ պատասխանատվությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: