Հագուստի խանութում դրամապանակ գողացած աղջիկը հայտնաբերվեց և կալանավորվեց :
Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տևական ժամանակ խոսվում էր, որ Անկախության 25-ամյակին Սերժ Սարգսյանը համաներում է հայտարարելու, սակայն «Առաջին լրատվական»-ի իշխանությանը մոտ կանգնած իրազեկ պաշտոնյաների տեղեկություններով՝ Անկախության 25-ամյակին համաներում չի լինելու։
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ից՝ ժամը 08.00-ից, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի կմ0+000-կմ38+450 (Վանաձոր-Թումանյան) հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Օգոստոսի 13-ին, ժամը 9.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 78 և 79 տարեկան տղամարդկանց, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Դանակահարություն կեսգիշերին:
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով տղայի անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ, քարշ տալով տարել է մոտակա այգի, որտեղ իջեցնելով նրա տաբատը, համբուրել է նրա սեռական օրգանը, կատարել սեռական բնույթի գործողություններ, ասել է, որ պաղպաղակ կգնի, որպեսզի նա ոչ ոքի կատարվածի մասին չպատմի և, վերջինիս պաղպաղակ տալով՝ սպառնացել է, որ, եթե նա որևէ մեկին կատարվածի մասին պատմի, կսպանի նրան։
Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 23.00-ից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 06.00-ն և սեպտեմբերի 15-ին ժամը 23.00-ից մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 06.00-ն Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում:
25-ամյա աղջկան կողոպտած օտարերկրացուն հայտնաբերեցին:
«Կարծում եմ` դա մի գործիք է, որը արդարադատության համակարգին անհրաժեշտ է ամենանողկալի և արտասովոր հանցագործությունները համապատասխանորեն պատժելու համար: Դա նաև հասարակության համար՝ կատարվածի շուրջ իրենց վրդովմունքն արտահայտելու միջոց է»:
Լուրերը, թե Հայաստանի Հանրապետություն է ներկրվում ցածրորակ ձու, իրականությունը չեն համապատասխանում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:
Նորույթ ճանապարհային ոստիկանությունում. ծառայություն՝ տեսաձայնագրող սարքավորումներով:
Ներքին Գետաշեն գյուղում որդին դանակահարել և սպանել է մորը:
Կողոպուտը բացահայտվեց:
Դիակի դատաբժշկական փորձաքննության եզարակացությամբ հաստատվել էր այն հանգամանքը, որ Ա. Կարապետյանի մահը վրա է հասել կախման հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունից:
«Այսօր գյուղացին փաստացի մենակ է մնացել ցորեն գնողների հետ։ Շատ դաժան բան է, որ երբ գյուղացին փորձում է ցորենը հանձնել, տարբեր դրդապատճառներով գործարանների այն լաբորատորիաները, որոնք պատկանում են գործարանատիրոջը, աղտոտվածության ու այլ հարցեր են բարձրացնում և խուսափում գյուղացուց ցորեն գնելուց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 05-09.09.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 610.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում եւ հաշվարկվել 1.0մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
«ՀՈՒՅՍ ՀԱՅԻՆ» Բարեգործական կազմակերպությունը դիմում է բոլոր բարեգութ մարդկանց. «Հարգելի՛ էջակիցներ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԱԾԵԼ Սահմանամերձ գյուղերում սոցիալական ծայրահեղ պայմաններով հագեցած առօրյան հուսալքության մեջ է գցում մարդկանց, իսկ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղում բնակվող 32-ամյա Վարդուհի Մարտիրոսյանի համար ընտանիքի ծանր հոգսերը առավել քան անտանելի են: Դեռ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին ծանր հիվանդությունը խլեց Վարդուհու երիտասարդ ամուսնու կյանքը:
Նախնական տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 02:50-ի սահմաններում, տղամարդը գյուղի փողոցներից մեկի նրբանցքում գտնվող ավտոճանապարհին պայթուցիկ սարքը պայթեցնելու եղանակով կատարել է ինքնասպանություն:
2016 թվականի սեպտեմբերի 9-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի թափուր պաշտոններում թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ հարցերը:
PR դպրոցում այսօր բանախոսեց Գերմանիայից ժամանած հաղորդակցության և հանրային կապերի (PR) հեղինակավոր մասնագետ, ճառագիր, հրապարակախոս դոկտոր Վազրիկ Բազիլը: Հայկական ծագումով Վազրիկ Բազիլը, ով հայտնի է որպես մի շարք քաղաքական առաջնորդների ելույթների և ուղերձների հեղինակ, հանրային կապերի իրականացման և հեղինակության ամրապնդման խորհրդատու, ներկայացրեց հաղորդակցության սկզբունքներն ու հանրային կապերով զբաղվող մասնագետների գերմանական փորձը: «Հանրային կապերն ամենապահանջված մասնագիտություններից մեկն է, սակայն դեռ շատ մասնագիտական բացեր, խնդիրներ […]
Պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց հնչեցնելուց առաջ ասաց, որ Ա. Դավթյանին ճանաչում է թե՛ ուսանողական տարիներից, թե՛ համատեղ աշխատանքից. «Նա եկել է Դատախազության համակարգ Իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության ամբիոնից և, ի տարբերություն շատ տեսաբանների, որոնք տեղափոխվել են պրակտիկա, նա կարողացել է շատ արագ իր տեսական գիտելիքները հարստացնել պրակտիկ փորձով»։
«Անդրիաս Ղուկասյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Անդրիաս Ղուկասնայի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցն իր հիմքում ունի բավարար իրավական հիմքեր»,- նշեց Ա. Դավթյանը։
«Հենց նոր ստացա մի տեղեկություն, որը կարող է օրակարգային դարձնել շատ կարևոր մի հարց, որը վերաբերում է «ՀՀ Ընտրական օրենսգրքին»»,- այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Սեպտեմբերի 14-ին` երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում, 15-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի:
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը ընտրվելու դեպքում խոստանում է քայլեր ձեռնարկել մարտի 1-ի հանցագործությունները բացահայտելու և հանրությանը քրեական գործի ընթացքի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու ուղղությամբ: Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկման ժամանակ, պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, նա ընդգծեց, որ շատ լավ գիտակցում է, որ մարտի 1-ի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործը հուզում է հանրությանը, ուստի իր գործունեությունը պայմանավորված է լինելու հենց այդ հանգամանքով:
ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ներկայացվեցին բոլոր տարբերակները: ՀՀ վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել յուրաքանչյուր քաղաքացի:
Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանը։ Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարց ուղղեց, թե ինչո՞ւ հուլիսյան դեպքերի ժամանակ Ազգային ժողովը մերժեց պատգամավորների առաջարկը՝ արտահերթ նիստ հրավիրելու և ստեղծված իրավիճակը քննարկելու։
Այսօր «Սասնա ծռեր» զինված խմբավորման աջակիցները բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ պատգամավորներից պահանջելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Սակայն պատգամավորներն անտարբեր անցնում էին նրանց կողքով: