Հանրապետության հրապարակում ընթանում է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի փորձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է տեղափոխվում դեպի Երևանի Հանրապետության հրապարակ: Զորահանդեսին ներկայացվելու են նոր զինատեսակներ, այդ թվում և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Ստոկհոլմի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի կալանագիրը: Այս մասին հայտնել է դատական ատյանը:
Սեպտեմբերի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը:
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք ռազմական շքերթի ընթացքում հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակով ՀՀ ոստիկանությունն անցկացնելու է հրապարակ ժամանող անձանց, հյուրերի և նրանց իրերի զննություն՝ հատուկ սարքերի միջոցով։
ՀՀ քննչական կոմիետի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Սեպտեմբերի 17-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ և քամու ուժգնացում` 15-18 մ/վ:
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը պարզաբանում է տարածել` հայտնելով, որ նախարարի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը արտասահմանյան գործուղումների երբեք չի մեկնել պետական միջոցների հաշվին: Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստավել, որ Երևանի Նուբարաշենի աղբանոցից դեպի գերեզմաններ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ այսօր աղջկա հարազատները տեղեկացրել են, որ նրան հայտնաբերել են, աղջիկը դեռ բաժին չի ներկայացել։
Los Angeles Times-ը հայտնում է, որ նախօրեին Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլս թաղամասում հրազենային վնասվածքներից սպանվել է 37-ամյա գործարար Հովիկ Կրբոյանը։
Նրա վրա կրակոց են արձակել այն ժամանակ, երբ նա մոտեցել է հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, ապա նրան տեղափոխել են տան մյուս հատված, որտեղ ևս կրակոց են արձակել նրա վրա։ Նրա կինն ու 9-ամյա դուստրը տանն են եղել և չեն վնասվել։
Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Արզնի գյուղի 15-րդ փողոցի 62 տան բնակիչ, 37-ամյա Մարիամ Ոսկանյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 03։30-ից մինչև 04.00-ն ընկած ժամանակահատվածում ավազակային հարձակում է կատարվել իր և դստեր նկատմամբ։
Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 995.1 հազար մարդ, որից 1 միլիոն 905.7 հազարը քաղաքներում, իսկ 1 միլիոն 089.4 հազարը` գյուղերում:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել Է իր նախկին աշխատակցին՝ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին առևանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ–ում հարուցված քրեական գործի շրջանակներում։
«Ժողովուրդ»-ը թերթի տեղեկություններով, Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակներում Սերժ Սարգսյանը մի շարք դատապարտյալների ներում է շնորհելու։ Մասնավորապես, նշվում են ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի և «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված դաշնակցական Արմենակ Մնջոյանի անունները։
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետ Վանիկ Գինոսյանը կալանքի տակ Է։ Թե ինչ կապ ունի անվտանգության պատասխանատուի կալանավորումը բուհի հետ, փորձեցինք հետաքրքրվել համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այնտեղից, սակայն խուսափեցին հստակ պատասխան տալուց, նկատելով միայն:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ պարեկապահակետային ծառայության ստորաբաժանումներում կարգապահության հետագա ամրապնդման, աշխատանքային մեթոդների կատարելագործման, նաեւ կադրային փոփոխությունների միջոցով դեռեւս առկա որոշ խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությանը եւ վերահաստատեց նոր ոստիկանության կազմավորման իր սկզբունքային մոտեցումները:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Աշխարհում կյանքն ավելի լավն է դառնում։ Ինչպե՞ս են ավելի զարգացած հասարակությունները գնահատում, թե ինչն առավել մեծ նշանակություն ունի մարդու կյանքի համար։ Կարողություններ, առողջություն և մարդու հիմնարար ազատություններ։ Այս և մի շարք այլ չափորոշիչներով է հաշվարկվում «Ավելի լավ կյանքի ինդեքս» կոչվող գործակիցը, որն օգտագործվում է կայուն տնտեսական զարգացման գնահատման և Աշխարհում երջանկության զեկույցի պատրաստման նպատակով։
«Սիթի» համակարգում հենց տեղում հացաթխում է կատարվում, և լավաշի գինն արժե 460 դրամ (մեկ կիլոգրամը)։ Ալրաղացները տարբեր պատճառներ են գտնում ու խուսափում են գյուղացուց ուղղակի ալյուր ձեռք բերել։
Հասարակությունը սպասում է: Քաղաքական դեմքերն ու մամուլը փորձում են վերլուծել կամ տեղեկատվություն հայթայթել: Հասարակության մի մասը ոգևորված նոր վարչապետի անձով՝ փորձում է հիմնավորել իր լավատեսական սպասումները: Մյուս մասը նույն ոգևորությամբ փաստարկում է, թե ինչու չի կարելի մեծ սպասումներ ունենալ ու մեծ հույսեր կապել:
Ամեն տարի Խաղաղության միջազգային օրն աշխարհում նշվում է որպես խաղաղության գաղափարներն աշխարհում ամրապնդելու օր բոլոր ազգերի և ժողովուրդների միջև, գրում է The Armenian Weekly-ն:
Մեկ տարի առաջ Սևանում կատարված սպանության հետքերով:
ՀՀ կառավարությունն արտաքին գործերի նախարարությանը կհատկացնի գրեթե 32 մլն դրամ` ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտ քանակի տպագրությունը և ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների, ինչպես նաև ՀՀ սահմանապահ ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու համար:
168.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը։
«Դա երկրի և իր ժողովրդի պատմության մի մասն է, իսկ դա նշանակում է, որ ի հիշատակ մեր նախնիների է: Մետաքսե ճանապարհի ստեղծումը համընկավ Հայաստանի տնտեսական, քաղաքական նոր վերելքի շրջափուլի հետ, երբ ղեկավարում էր Տիգրան Մեծը: Այս մասին վկայում է Հերոդոտոսը, Ստրաբոնը, հետագայում նաև Պլինիոս Ավագը: Մետքասե ճանապարհի մեկ ճյուղն անցնում էր Արարատյա ն դաշտով, մեկ այլ ուղի անցնում էր Սելիմի լեռնանցքով, որը Գեղարքունիքի մարզում է»,-ասել է նա:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հովտամեջ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհետաձգելի գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Սեպտեմբերի 15-ին, ժամը 13.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների գործարանի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ․ անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, ս.թ. սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթի և փորձերի անցկացման ընթացքում ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ հատվածներում.
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու նույն հասցեում գործող հյուրանոցից և սրճարանից գողություն կատարած անձի ինքնությունը: