Բաքվում ԱՄՆ դեսպանատունը 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ որոշել է ցավակցություն հայտնել Ադրբեջանին

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը X սոցիալական մեդիա հարթակում գրառում է տարածել՝ նվիրված 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցին։

«Ադրբեջանի զոհերի հիշատակի օրը մենք հիշում ենք այն ադրբեջանցիներին, ովքեր զոհվեցին տասնամյակներ տևած հակամարտության ընթացքում։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հարավային Կովկասում նոր էջի սկզբի ականատես եղանք, և Միացյալ Նահանգները կշարունակի իր ջանքերը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այսօր Միացյալ Նահանգների դեսպանատունը խորին ցավակցություն է հայտնում այն ​​​​ ադրբեջանցիներին և նրանց ընտանիքներին, ովքեր կորցրել են սիրելիներին»,- ասված է Բաքվում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

Ուշագրավ է, որ ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ որևէ հիշատակում չի արվել Հայաստանի կորուստների, հայերի արտաքսման, Բաքվում անօրինական կերպով պահվող գերիների կամ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը անցկացված հանդիպմանը Հայաստանի ներկայության մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930