Բաժիններ՝

Տղան մեղադրվում է տղային քարշ տալով այգի տանելու, սպանել սպառնալու մեջ

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով տղայի անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ, քարշ տալով տարել է մոտակա այգի, որտեղ իջեցնելով նրա տաբատը, համբուրել է նրա սեռական օրգանը, կատարել սեռական բնույթի գործողություններ, ասել է, որ պաղպաղակ կգնի, որպեսզի նա ոչ ոքի կատարվածի մասին չպատմի և, վերջինիս պաղպաղակ տալով՝ սպառնացել է, որ, եթե նա որևէ մեկին կատարվածի մասին պատմի, կսպանի նրան։
Քրեական գործն ուղարկվել է դատարան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս