Բաժիններ՝

Աջափնյակում տեղադրված խաչքարի հարակից տարածքում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ․ «Վեոլիա ջուր»-ը չի արձագանքում

2022 թվականի հուլիսի 30-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 171 հասցեում գտնվող շենքի բակում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված , լեգենդ դարձած հերոսներ՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Սերգեյ Վարդանյանի, կամավորական Արտակ Մարգարյանի, ժամկետային զինծառայողներ Գևորգ Օթարյանի և Վահե Կարապետյանի հիշատակը հավերժացնող խաչքարի հանդիսավոր բացումը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրողը, արդեն տևական ժամանակ է խաճքարի հարակից տարածքում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։ Խաչքարի հետնամասում գտնվող շենքի բակով անցնող կոյուղատարը վնասվել է ու ամբողջ կեղտաջուրն ու դրա հոտը ոչ միայն տարածվում են շենքի բակում, այլ նաև հասնում այդ խաչքարի մոտ։

Ամբողջ խաչքարին հարակից վայրը պատված է կեղտաջրով ու գարշահոտությամբ։

Մի՞թե թաղապետը չի կարող կամ անզոր է «Վեոլիա ջրին» պարտավորեցնել, որ գոնե այս հատվածում հրատապ խնդիրը վերացնեն, հակառակ դեպքում հանրությունը չի հավատա այս չինովնիկների այն խոսքերին, ովքեր խաչքարերի բացումների ժամանակ ասում են, թե «տղե՛րք, ձեզ բացակա չենք դնի, ձեր գործը անմահ է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930