Բաժիններ՝

Երևանում 14 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան տուժածներ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Գազ-69» մակնիշի 19 UO 846 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ե.) և թիվ 14 երթուղուն պատկանող «Hyundai Higer» մակնիշի 4531S պ/հ ավտոբուսը (վարորդ՝ Հ. Հ.), ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Գ. Ե.-ը (ծնված 1953 թ.) և Գ. Ե.-ը (ծնվ. 1975 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

avtobus-vtar-3 avtobus-vtar-4 avtobus-vtar-5 avtobus-vtar-6 avtobus-vtar-1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս