Սեպտեմբերի 19-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել։
Անկախությունից հետո տեղի ունեցան ճակատագրական իրադարձություններ, սրբագրվեց պատմությունը, վերականգնվեց պատմական ճշմարտությունը, ազատագրվեց և ծնունդ առավ Արցախի Հանրապետությունը:
Հավելվածների և ծրագրային ապահովման մշակումը 5 տարվա ընթացքում կդառնան Ավստրալիայի 20 ամենապահանջված մասնագիտությունները, սակայն բազմաթիվ այլ աշխատանքներ կմնան իրենց ավանդական տեղերում. խոսքը վերաբերում է բուժքույրերին, առևտրի ոլորտի աշխատողներին և այլոց։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հղիության 9 ամիսները յուրաքանչյուր կնոջ համար երջանիկ, բայց նաև անհանգիստ ժամանակներ են, քանի որ կինը պատասխանատվություն է կրում ոչ միայն իր, այլև երեխայի համար։ Կայքը ներկայացրել է 5 միֆ այն մասին, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի հղիներին։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Մարտական գործողություններին մասնակցած, առաջնագծում ծառայություն իրականացրած տղաները աշխատանքի չեն կարողանում տեղավորվել։
Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պետությունից եւ ՀԱՕԿ-ից նվեր են ստացել բնակարաններ, որոնք գտնվում են մայրաքաղաքի Թումանյան եւ Աբովյան փողոցների խաչմերուկի նորակառույց բազմահարկ շենքում:
Երևան-Էջմիածին ավտոճանապարհին սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով սեպտեմբերի 18-ին մեկ անձ ձերբակալվել է։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:
Մի քանի տասնամյակ է Դուք Ձեր ճակատագիրը կապել եք արվեստի եւ մասնավորապես թատրոնի հետ` կայանալով որպես հաջողակ դերասան եւ տաղանդավոր ռեժիսոր:
Տեղամասային հանձնաժողովի (ՏՀ) գործողությունների կազմակերպման կարգի խախտում, Դիտորդի կամ ԶԼՄ ներկայացուցչի՝ քվեարկության կարգի խախտման կամ դրա վերացման վերաբերյալ առաջարկությունների մերժում ՏՀ նախագահի կողմից և այլն
Սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայից ժամանած բժիշկների խմբին` ուղեկցությամբ դոկտ. Ժան Պիեռ Բերբերյանի:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, որ նույն ժամանակահատվածում ծնված աղջիկների ամենատարածված անուններից են Նարեն, Մարիան, Մարիամը, Մանեն, Անգելինան, Անին, Մարին, Միլենան, Անահիտը և Էլենը: Տղաների մոտ ամենից շատ հանդիպում են Դավիթ, Նարեկ, Ալեքս, Տիգրան, Գոռ Արթուր, Սամվել, Էրիկ, Արման և Հայկ անունները:
Զինտեխնիկայի անվտանգ տեղաշարժման անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրում ենք տրանսպորտային միջոցներ չկայանել Սարյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածում, Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակում, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտայի Հանրապետության Հրապարակից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածում։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արմեն Խանդիկյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն, անսպառ եռանդ և ավյուն, ստեղծագործական նորանոր նվաճումներ:
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործություններ կատարելու կասկածանքով 2016 թվականի սեպտեմբերի 18֊ին ձերբակալվել է Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ա֊ն։
վարտվել է «Տեֆի-համագործակցություն» միջազգային 6-րդ հեռուստատեսային փառատոնը, որն այս տարի կրում էր «Լրագրությունը մեր մասնագիտությունն է» խորագիրը:
Հակակոռուպցիոն հանձնաժողովը հենց այդպիսի բաներով պետք է զբաղվի, թե ոնց է լինում, որ, եթե նորմատիվը 3.5 կերամիավորից պետք է ստանա 1 կգ քաշը, 10 կերամիավորից է ստանում։ Թռչնաբուծությունը դառնում է վնասաբեր ուղղություն, բայց աշխատում են։
Սեփականության դեմ ուղղված հանցագործություն՝ գույքային վնասներ: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Ասվածից հետևում է, որ անձին՝ ինչպես մեղավոր ճանաչելու, այնպես էլ նրան անմեղ հռչակելու վերաբերյալ դատական ակտերը պետք է լինեն ոչ թե որոշման, այլ ավելի լայն իրավազորություններ սահմանող դատավճռի տեսքով, որի պայմաններում միայն կարող է ճանաչվել և հռչակվել անձի անմեղությունը նրան մեղսագրված որևէ հանցավոր արարքում:
«Շիրակ կենտրոնը» որոշ դեպքերում միջոցներ է հայթայթել և կատարել է նոտարական ու կադաստրային ձևակերպումների համար պետության կողմից սահմանված վճարումները, ինչպես նաև բնակարան ստացած բոլոր անապահով ընտանիքների տնակների քանդման, տարածքների ազատման, աղբի մաքրման և համանման աշխատանքների ծախսերը: Ի դեպ, տնակների քանդումից առաջացած փայտանյութն էլ որպես վառելափայտ բաժանվել է դեռևս տնակներում բնակվող սոցիալապես անապահով տասնյակ ընտանիքների:
Ադրբեջանական haqqin.az պորտալն անդրադարձել է երեկ Երևանում Հայաստանի անկախության 25-ամյակին ընդառաջ անցկացվելիք զորահանդեսի փորձին, որի ժամանակ ցուցադրվել են Հայաստանի ԶՈՒ սպառազինությունները:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Երեկ կեսգիշերին Էջմիածնում կրակոցներ են հնչել: Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանի պնդմամբ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին՝ Ստեփան Աբգարյանը, իր ավտոմեքենայով քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի հետ կտրել են գործող քաղաքապետի (Գեներալ Մանվել Գրիգորյանի որդու) ճանապարհը, կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ:
Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու վերաբերյալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Նարեկ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. հոկտեմբերին` հորեղբոր մահվան հաջորդ օրը, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժանմունք, որտեղ ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառել իր նկատմամբ և հարկադրել են խոստովանել, թե, իբր, ինքն է ծեծի ենթարկել ծանր մարմնական վնասվածքներից մահացած հորեղբորը:
Երկու օր ձերբակալված մնալուց հետո ինձ կալանավորել են և կարճ դատական նիստից հետո տեղափոխել են կալանավայր: Այդ պահին ինձ հետ էր իմ փաստաբանը, ում թույլ չտվեցին ծանոթանալ գործի մանրամասներին, իսկ միջնորդությունը՝ գրավի դիմաց ինձ ազատ արձակելու վերաբերյալ, նույնիսկ չքննվեց դատարանում: Այդ օրը մեզ՝ 7 հոգու, ձերբակալեցին:
Ինչպես վկայում են ՆՈՒՀ-երի ղեկավարներն ու երեխաների ծնողները, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի և ընդհանրապես Կարապետյանների ընտանիքի ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությունը իրենց համար նորություն չէ, հատկապես կրթության ոլորտի նկատմամբ նրանց ընդգծված ուշադրությունը՝ սկսյալ մանկապարտեզից մինչև ԲՈՒՀ, հայտնի է բոլորին:
«Վահանակների վրա տվյալ հուշարձանի մասին մի քանի լեզվով կարճ տեղեկություն կլինի: Իսկ կառավարության նիստում հաստատված Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման, հանրահռչակման 2016-2020թթ. ռազմավարությունը հնարավորություն կտա լուծել և՛ հասարակության, և՛ նախարարությունների կողմից առաջ քաշված մի շարք խնդիրներ»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: