«Դուք ինչի՞ եք ուզում՝ ես բախտագուշակի պես խոսեմ». Վարդան Այվազյան

«ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ներկայացվեցին բոլոր տարբերակները: ՀՀ վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել յուրաքանչյուր քաղաքացի: Եթե նա ունի վստահության ռեսուրս, որևէ մեկը խնդիր չի դնում, որովհետև, վերջիվերջո, տնտեսական քաղաքականությունը ձևավորվում է քաղաքական մեծամասնության կողմից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը:

Նա խորհուրդ տվեց սպասել կառավարության գործունեության ծրագրին:
Վ. Այվազյանը չհամաձայնեց, որ արդեն նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձախողել է.

«Պարզապես կարող է՝ որոշակի տեմպերի և փոփոխությունների անհրաժեշությունը բերեց դրան: Կհարցնեք՝ կառավարությունն արդյոք ձախողե՞լ է, միանշանակ՝ ոչ: Անհրաժեշտ է եղել փոփոխություն, արվել է: Ինչպիսի՞ն կլինի կառավարության գործունեության ծրագիրը, սպասեք՝ կտեսնեք: Դուք ինչի՞ եք ուզում՝ ես բախտագուշակի պես խոսեմ»:

Տեսանյութեր

Լրահոս