Բաժիններ՝

Միրզոյանը Լիխտենշտայնի փոխվարչապետի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիխտենշտայնի փոխվարչապետ, արտաքին գործերի, շրջակա միջավայրի և մշակույթի նախարար Սաբինե Մոնաունի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանին և Լիխտենշտեյնին միավորում են ընդհանուր արժեքներն ու հետաքրքրությունները՝ մարդու իրավունքների խթանում, ժողովրդավարական զարգացումը և միջազգային իրավական հարթակներում ակտիվ փոխգործակցություն։

Տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովման համատեքստում ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, հաղորդակցությունների ցանցի ընդլայնման կարևորությունը: Լիխտենշտեյնի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930