Լիլիթ Թադևոսյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր

2016 թվականի սեպտեմբերի 9-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի թափուր պաշտոններում թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ հարցերը:

ՀՀ արդարադատության խորհուրդը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, ՀՀ դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 144-րդ հոդվածով, 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 149-րդ հոդվածով և 111-րդ հոդվածի 1-ին մասով, որոշեց.

1. Լիլիթ Զելիմի Թադևոսյանի թեկնածությունը ներկայացնել ՀՀ Նախագահին` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները.

2. Արսեն Սամվելի Մկրտչյանի թեկնածությունը ներկայացնել ՀՀ Նախագահին` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար:

ՀՀ Արդարադատության խորհրդի աշխատակազմ

Տեսանյութեր

Լրահոս