Վրաերթի ենթարկված տղամարդկանցից մեկը մահացել է
Օգոստոսի 13-ին, ժամը 9.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 78 և 79 տարեկան տղամարդկանց, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 20-ին, նրանցից մեկը՝ 1938 թ. ծնված Ռոբերտ Այվազյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է: