Մեկնարկում է «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Նախագծի հեղինակն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով որպես այդ սերնդի ներկայացուցիչ կղեկավարի «Անկախության սերունդ» նվագախումբը:
Այս շքերթը իր մեջ խորհուրդ է պարունակում և այդ խորհուրդը խաղաղության ուղերձն է:
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը սեպտեմբերի 20ին այցելեց հայկական «Ռադիո Երազ» ռադիոկայան, որտեղ հարցազրույց տվեց ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորական ուղերձ է հղել` Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության մասին զեկույցով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսների, ասպիրատների եւ ուսանողների առջեւ, համալսարան, որը նա ինքն ավարտել է ավելի քան 30 տարի առաջ:
Աշոտը կանգնած էր Օպերայի բակի ցայտաղբյուրի մոտ, և առաջ շարժվելն անհնար էր: Կողքին կանգնած երեխան նկատում է ձեռքի շեփորն ու խնդրում: Աշոտը չի մերժում, ու ահա անծանոթ երեխայի անհաջող փորձերը՝ նվագելու գործիքը, առաջացնում է հանրահավաքի մասնակիցների դժգոհությունը:
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն անդրադարձել է նախօրեին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքին:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում չցանկացավ խոսել նախօրեին Գյումրիում տեղի ունեցած սպանության մասին:
Վանաձորում այսօր՝ սեպտեմբերի 21-ի առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Հայաստան ժամանած սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանի ՌԴ գործողման ծախսերը կկատարվեն ՀՀ բյուջեիմիջոցների հաշվին։
Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի օրը` առավոտյան ժամը 9:00-ին, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի քրոջ` Անիի որդին: Ինչպես փոխանցում է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը, նորածնին անվանակոչել են հերոսի անվամբ:
Սեպտեմբերի 21-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 22-ին հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 23-24-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:
Նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները Երեւանի Հանրապետության հրապարակում ներկա են գտնվել Անկախության տոնի զորահանդեսին:
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է KfW բանկի ներկայացուցիչներին:
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի մեղադրանքը լրացվել է։ 168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել նաև իշխանության յուրացման նախապատրաստության համար։
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի բանակային օդաչուները թռիչքների են ձեռնամուխ եղել Կաբարդա-Բալկարիայի լեռներում:
ՀՀ Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 17-ի հրամանագրերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար մի շարք դատավորներ պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով:
Թուրքական DHA գործակալությունը հայտնում է, որ Կոսովոյի Պրիզրեն քաղաքի դպրոցների աշխարհագրական քարտեզներում Հայաստանը ներկայացված է հին սահմաններով։ Բացի այդ՝ քարտեզներում ներկայացված է նաև Քուրդիստանը։
Նա նշեց, որ Գրիգորյանների ընտանիքը չորս զավակ ունի, և նրանք Գյումրիում հայտնի են՝ որպես երիտասարդներ, որոնք ոչ մի անգամ որևէ կրիմինալ կամ խուլիգանական պատմությունների մեջ ներգրավված չեն եղել. «Հայտնի են իրենց ընկերասիրությամբ, պարկեշտությամբ, մեծի նկատմամբ հարգանքով։ Արշակն ամենահամեստն էր չորս եղբայրների մեջ, ու, իրոք, սա հարված էր, երբ իմացանք Արշակի մահվան բոթը, նա նաև շատ կիրթ էր, ու բոլորի համար զարմանալի է այն, ինչ տեղի ունեցավ»։
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարի ընտանիքում մեծ ողբերգություն է:
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Անկախության 25-ամյակ զորահանդես-շքերթը։
Հայկական կիբեր բանակն Անկախության տոնի առթիվ կոտրել է մի քանի ադրբեջանական կայքեր և դրանցում տեղադրել Հայաստանի դրոշը` շնորհավորական ուղերձով:
«Հրապարակ» թերթը գրում է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներին հանձնարարել է «նորմալ շփվել» լրագրողների հետ կառավարության նիստերից հետո։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընկերներ (Հայաստանում և ողջ աշխարհում), այսօր լրանում է Հայաստանի անկախության 25-ամյակը։ Մենք պետք է օգտագործեք հնարավորությունը՝ նշելու այն փոքր, բայց գեղեցվիկ ազգի հաջողությունների մի մասը՝ միևնույն ժամանակ փորձելով լուծել անհանգստացնող խնդիրները։
Այսօր նշում ենք մեր հայրենիքի կարևորագույն պետական տոնը: Տոն, որը խորհրդանշում է ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր կամքն ու նպատակը։ Անկախ պետականության քսանհինգամյակին նախորդող ամիսներին մեր երկրին բաժին ընկան լրջագույն մարտահրավերներ, որոնք մեր ժողովուրդը հաղթահարեց իրեն բնորոշ արժանապատվությամբ։
Այսօր նշվում է 25-րդ տարեդարձը պատմական այն հանրաքվեի, որը ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեց Խորհրդային միությունից Հայաստանի անկախացմանը եւ արդյունավետ ձեւով վերահիմնադրեց Հայաստանի Հանրապետությունը:
Այսօր լրանում է անկախության հռչակման 25-ամյակը: Տոնի առթիվ Երևանում սկսվել է զորահանդեսը։
«Բոլորս էինք ուզում անկախանալ, բոլորս էինք գնացել այնտեղ հանուն անկախության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերհիշեց Արա Մինասյանը, ով ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: «Սա բարձր պարգեւ է: Այն ոչ թե մի մարդու կամ մի անձնակազմի է տրված, այլ ողջ համակարգին»,- նշեց նա: