Հայաստանի ռուսական ռազմակայանի ուղղաթիռների անձնակազմերը թռիչքներ են կատարում Կաբարդա-Բալկարիայի լեռներում
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի բանակային օդաչուները թռիչքների են ձեռնամուխ եղել Կաբարդա-Բալկարիայի լեռներում: Ինչպես տեղեկացնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, 20-ից ավելի օդաչուներ՝ փորձա ռու հրահանգիչների ղեկավարությամբ, մեկ ամսվա ընթացքում Մի-24 եւ Մի-8 ուղղաթիռներով կկատարելագործեն թռիչքային պատրաստության հմտությունները պարզ ու բարդ օդերեւութաբանական պայմաններում, լեռնային-ժայռոտ տեղանքում, օրվա ցերեկային ու գիշերային ժամերին:
Ուսումնական զինափորձարաններում օդաչուները կփորձարկեն հարվածային եւ ռազմափոխադրական ուղղաթիռների մարտական կիրառումը հատուկ, տակտիկական ու կրակային պատրաստության նորմատիվները կատարելիս, թռիչք ու վայրԷջք կկատարեն լեռնային ժայռոտ պատրաստված ու չպատրաստված հարթակներում:
Գործնական ուսումնամարտական առաջադրանքները կատարելիս անձնակազմերը թռչելու են 15-ից մինչեւ 200 մետր բարձրությունների վրա՝ թիրախին մոտենալիս գործելով օղակների կազմում եւ կրակային խնդիրներ կատարելով կառավարվող ու չկառավարվող զինամթերքի, ինչպես նաեւ ավիացիոն ռումբերի կիրառմամբ: