Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 21-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 22-ին հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 23-24-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Սեպտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-ին էապես չի փոխվի, սեպտեմբերի 22-25-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում`
Սեպտեմբերի 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է, սեպտեմբերի 23-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վրկ, սեպտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: