Բակո Սահակյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին, երկու հայկական պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն եւ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններին:
Նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները Երեւանի Հանրապետության հրապարակում ներկա են գտնվել Անկախության տոնի զորահանդեսին: