«Ժառանգության» ուղերձը անկախության օրվա կապակցությամբ
Այսօր նշվում է 25-րդ տարեդարձը պատմական այն հանրաքվեի, որը ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեց Խորհրդային միությունից Հայաստանի անկախացմանը եւ արդյունավետ ձեւով վերահիմնադրեց Հայաստանի Հանրապետությունը:
Դա հսկայական հպարտանքի, բայցեւ տեւական պատասխանատվության օր է: Մենք այն տոնում ենք ազգովի՝ ամբողջ աշխարհում, ի մի բերելով մեր ձեռքբերումներն ու թերացումները:
Մեր ժողովրդի խիզախությունն ու մեր զինվորների ոգին ազատագրեցին Արցախը եւ պաշտպանեցին մեր սահմանները: Մենք միասին դրեցինք մեր նորացված ազգ-պետության հիմքերը:
Ցավոք, մեր Հանրապետությունը, սակայն, շարունակում է զգալ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության պակասը: Կեղծված ընտրությունները, էնդեմիկ կոռուպցիան ու քաղաքական բանտարկյալներ ունենալու հին խորհրդային գործելակերպը ցայսօր շարունակվում են: Նման անարդարությունն է, որ հանգեցնում է աղքատության ու արտագաղթի աննախադեպ աճին:
Այս իրողությունն անընդունելի է եւ չպետք է առնչվի մեր անկախ պետականության օրհնության հետ: Հայ ժողովուրդն ավելի լավին է արժանի:
Նոր՝ իրապես ազատ, արդար եւ ինքնիշխան Հայաստանի կառուցումը մնում է մեր սերնդի մարտահրավերը:
Շնորհավորում ենք:
«Ժառանգություն» կուսակցություն
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան, նախագահ
21 սեպտեմբերի 2016 թ.
Երեւան