Բաժիններ՝

Մի շարք դատավորներ պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով

ՀՀ Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 17-ի հրամանագրերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար մի շարք դատավորներ պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով:

ՀՀ Նախագահի պարգևի են արժանացել մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյանը,
ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը:

Իսկ ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանը բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս