Վահան Շիրխանյանին իշխանության յուրացման նախապատրաստության մեղադրանք է առաջադրվել
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի մեղադրանքը լրացվել է։ 168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել նաև իշխանության յուրացման նախապատրաստության համար։
«Ինքը՝ պարոն Շիրխանյանը, սա անվանում է թատրոն՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում և ասում է, որ հենց այդ մարդիկ, որ այս գործը սարքում են (սա իր գնահատմամբ սարքովի գործ է), իրական հանցագործները նրանք են։ Նա գտնում է, որ քաղաքական հետապնդում է իրականցվում իր նկատմամբ»,- ասաց Հայկ Ալումյանը։
Նշենք, որ Վահան Շիրխանյանը 19.12.2015թ.-ին ձերբակալվել է 2015թ. դեկտեմբերի 19-ին, նա կասկածվում է` Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օռենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: