Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գյումրիում անօթևանության կարգավորման ուղղությամբ ծրագրեր իրականացվում են, սակայն խնդրիրն ամբողջությամբ լուծված համարել չի կարելի:
Բեռլինի պետական գրադարանի տնօրեն Բարբարա ՇնայդերԿամպֆն և նույն գրադարանի բաժնի վարիչ Մելինե Փեհլիվանյանը սեպտեմբերի 25-29-ը կայցելեն Հայաստանի ազգային գրադարան:
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն հայտարարել է, որ ռուս զբոսաշրջիկների շրջանում մեծանում է հետաքրքրությունը ներքին շուկայի նկատմամբ:
Ես միշտ եղել եմ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սեպտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 28-29-ը` Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:
Ավստրիական People’s Viennaline ավիաընկերությունն հայտարարել էէ աշխարհում ամենակարճ միջազգային չվերթի բացման մասին: Փոխադրողը ութ րոպե տեւողությամբ թռիք կկազմակերպի Շվեյցարիայից Գերմանիա:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի գործողության համար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 20.57-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, անհրաժեշտ է օգնություն:
Միաժամանակ նշվում է, որ օտարերկրացիների համար միջին աշխատավարձը քաղաք-պետությունում պետք է կազմի տարեկան մոտավորապես 139 հազար դոլար: Դրա հետ մեկտեղ, էքսպատների մեծամասնությունը եւ նրանց ընտանիքների անդամներն այստեղ ապահովվում են բժշկական ապահովագրություններով, ինչպես նաեւ նրանց փոխհատուցումներ են վճարվում նախադպրոցական հաստատություններ եւ դպրոցներ հաճախելու համար:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Սահմանին կանգնած եզդի հերոսը» խորագրով ծրագիրը՝ նվիրված Հայաստանի սահմանները պաշտպանած և հանուն Հայոց աշխարհի խաղաղության իրենց կյանքը զոհած հերոս եզդի զինծառայողներին։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 5-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 172-րդ կմ-ին բախվել է ձիու, ինչի հետևանքով վարորդը՝ 1956 թ. ծնված Վալերի Բաղդասարյանը, տեղափոխվել է հիվանդանոց:
Տեղեկացնում ենք նաև, որ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված՝ յուրաքանչյուր 10 օրվա համար 5.000 դրամ վարչական տուգանք նախատեսող պատասխանատվությունից խուսափելու նպատակով հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցը վարելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն:
«Ես փորձում եմ ապրել համեստ կենցաղով և հաճույք եմ ստանում ո՛չ թե շքեղ կյանքով ապրելուց, այլ իմ հայրենիքի զարգացմանը իմ փոքր նպաստը բերելուց, իրականացնելով որոշակի ծրագրեր: Այս գործը շարունակելու են իմ ժառանգները. երեք դուստրերիս կտակել և պատգամել եմ՝ սերնդեսերունդ շարունակել և զարգացնել ծրագիրը»:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արզական համայնքի ղեկավարի և նրա տեղակալի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել «Արժանապատիվ աշխատանք» նոր ծրագրի մշակման աշխատանքային խումբ ստեղծել և արդյունքում մշակված ծրագիրը ներկայացնել սոցիալական գործընկերների քննարկմանը:
«Մենք պետք է պատկերացնենք մի իրավահավասար պետություն, որն արժանի է մեր ժողովրդի տոկունությանը, ու հասնել այդ նպատակին: Հաշվի առնելով մեր եզակի արժեքները և բնավորությունը՝ Հայաստանը կարող է և պետք է դառնա հնարավորությունների, ստեղծագործության, ժողովրդավարության և հույսի երկիր մի տարածաշրջանում, որը հղի է քաոսով»,- ասված է միջնորդագրի տեքստում։
168.am-ի հետ զրույցում փաստաբան Արմեն Մելքոնյանն ասաց, որ դատարանն ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում և դատապարտել ազատազրկման։
Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի առիթով պարգևատրվեցին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Համացանցում այդ օրերին բուռն քննարկումներ էին ծավալվել՝ ովքեր էին արժանի և ովքեր՝ անարժան: Նման բուռն քննարկման առարկա դարձավ նաև այդ օրն Անկախության 25-ամյակի առիթով «Սյունյաց երկիր» թերթի և համանուն կայքի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին ՀՀ նախագահի անունից Վաստակավոր լրագրողի կոչում շնորհելու փաստը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Արթուր Ս.-ն:
Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իր պաշտոնանկության մասին լուրերն անհեթեթություն է համարում:
Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2…-4 աստիճան ցուրտ:
«Եվրամիությունը կշարունակի ձեզ հետ լինել նաև գալիք տարիների ընթացքում»,- դիմելով գյուղացիներին՝ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Պարզվել է, որ գիշերը արջը մտել է Հորբատեղ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 15 տանը հարակից անասնագոմ, հոշոտել է 1 ոչխար, վնասել երեքին և իր հետ տարել 1 խոյ:
Արթուր Վարդանյանն իրեն համարում է քաղաքական կալանավոր, համարում է, որ հետապնդվում է իր հայացքների համար։ Մասնավորապես, ըստ փաստաբանի, նա խոսել է տնտեսության վատ վիճակի, իշխանափոխության անհրաժեշտության մասին։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է ԱԺ-ում «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս ՀՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 09.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 6ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։