Բաժիններ՝

Կոսովոյի դպրոցական քարտեզներում Հայաստան և Քուրդիստան բառերը մեծ աղմուկ են բարձրացրել Թուրքիայում

Թուրքական DHA գործակալությունը հայտնում է, որ Կոսովոյի Պրիզրեն քաղաքի դպրոցների աշխարհագրական քարտեզներում Հայաստանը ներկայացված է հին սահմաններով։ Բացի այդ՝ քարտեզներում ներկայացված է նաև Քուրդիստանը։

Տվյալ իրադարձությունը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։
Milliyet-ը հայտնել է, որ սկանդալային քարտեզները Կոսովոն ստացել է Ալբանիայից։
Քարտեզներում Անատոլիան նշված է Հայաստան անվանումով, իսկ Հարավարևելյան Անատոլիան՝ Քուրդիստան: Թուրքերի զայրույթը առաջացրել է այն, որ Թուրքիայի տարածքում նշված են Հայաստանի և Քուրդիստանի անվանումները։

https://www.youtube.com/watch?v=Cxwf2_aEGBk

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930