Նոյեմբերի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 5-ից 18-րդ փողոցների՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, Մերձավան գյուղի 4-րդ փողոցի, թիվ 15166 զորամասի, ավազի հանքի, Պետգույքի կառավարման վարչության ՊՈԱԿ-ի ջրամատակարարումը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ այսօր դպրոցներում քննարկումներ են լինելու՝ կապված վերջին շրջանում տարածված վիրուսների հետ:
«Կցանկանայի, որ հեռուստաընկերությունները տարբերվեին իրարից: Յուրաքանչյուր մարդ ուզում է ինչ-որ բանով առանձնանալ և ընդգծել իր ես-ը: Կարծում եմ` նույնը հեռուստաալիքների դեպքում է: Լավ կլինի, եթե ստեղծվեն մասնագիտական ալիքներ` սպորտ, գիտություն…»,- ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Ինչպես եւ կանխատեսվել էր, այսօրվանից արկտիկական օդային հոսանքների ներհոսքը մեր հանրապետության տարածք սկսվել է: Հայաստանում օդի ջերմաստիճանը նվազել է՝ Աշոցքում գիշերը հասնելով մինչեւ -22 աստիճան ցրտի:
Իրազեկում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանում վիզայի ռեժիմը խախտած օտարերկրացիներին:
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար մարմինը՝ Կենտրոնական խորհուրդը նախօրեին հրավիրված նիստում քննարկել է Արցախում սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Վառելիքի նոր տեսակ Շիրակի մարզում: Բասենցի Գուրգեն Պետրոսյանը համապատասխան սարքավորումներ է ձեռք բերել, որոնց միջոցով չոր անասնակերից բիովառելիք է արտադրում:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը իր կարծիքն է արտահայտել ՀՀ 2017 պետական բյուջեի նախագծի շուրջ, որն արդեն քննարկումների առաջին փուլն է անցել Ազգային ժողովում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 22-ին ժամը 09.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածի ջրամատակարարումը:
2016թ. նոյեմբերի 20-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:30-ին, բուժօգնության է տեղափոխվել 56-ամյա մի տղամարդ՝ «հրազենային վնասվածք, կլինիկական մահ» ախտորոշմամբ, ով գիտակցության չգալով մահացել է:
Տեղյակ ենք, որ նախատեսված է իրականացնել ևս մի քանի բժշկական հետազոտություն, որոնց ընթացին և մանրամասներին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևում է ու դրանց կապակցությամբ կտրվի համապատասխան գնահատական:
«Սերտիֆիկատն ի՞նչ է նշանակում, դա տվյալ ապրանքի իսկության մասին է խոսում, այսինքն՝ տվյալ ապրանքը համապատասխանում է այն տվյալներին, որ գրված է իր վրա։ Այսինքն՝ կարող է իր վրա ուրիշ բան գրված լինի, ուրիշ բան բերվի։ Տվյալ ապրանքի իսկությունն է տալիս սերտիֆիկատը»։
Հերթական բացահայտումները ավտոճանապարհներին:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը աջակցում է առողջապահության նախարարության նախաձեռնությամբ դպրոցներում սուր շնչառական հիվանդությունների աճով պայմանավորված ստուգումների անցկացումը:
52-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
«Լուսակերտի» թռչնաֆաբրիկան հետ է կանչել սխալ մակնշումով հավկիթի արկղը: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սոցիալական ցանցից տեղեկացել էր, որ օգտատեր Հայկ Մարտիրոսյանը նոյեմբերի 20-ին իրացման ցանցից գնել է «Լուսակերտ» թռչնաբուծակա ն ֆաբրիկայի արտադրած հավկիթ՝ 21.11.02016 մակնշումով:
Արդարադատության նախարարությունը 2016 թվականի 18-ին կատարել է բժշկական հավելյալ հետազոտություն Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ:
նդրադառնալով աշխատակազմի առողջապահության վարչության պետի զեկույցին վերջին մեկ ամսվա ընթացքում օդակաթիլային վարակներով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճի վերաբերյալ` քաղաքապետը հանձնարարել է հիվանդությունները կանխարգելելու նպատակով շարունակել խստացված հսկողություն ը՝ ուսումնական հաստատություններ վատառողջ երեխաների հաճախելը բացառելու նպատակով:
Նոյեմբերի 21-ին, ժամը 14.10-ին տեղեկություն է ստացվել, որ Հ-40 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Ագարագաձոր-Գնիշիկ հատվածի 12-13-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքի բնակիչ Հարություն Աղաջանյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ստեփանավանի, Տաշիրի և Գորիսի ճանապարհներին տեղում է ձյուն:
Նոյեմբերի 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քրեական գործով մյուս մեղադրյալների և կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործության մյուս դեպքերի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Փաստաբանի խոսքով՝ պետք է օր առաջ միջոցներ ձեռնարկել Վահան Շիրխանյանի կյանքը փրկելու ուղղությամբ, որովհետև, ըստ նրա՝ նրա վիճակը գնալով ծանրանում է, ու հնարավոր է՝ նա մինչև դատական նիստը ողջ չմնա:
Ուսումնասիրելով կատարված գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքները, զննելով հիվանդին՝ կոնսիլիումը եզրակացրել է, որ ներկա պահին կալանավորված անձ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի և շարունակում է ստանալ նշանակված դեղորայքային բուժումը:
«Վահան Շիրխանյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Փաստաթղթերով մեզ կարող են ցույց տալ, որ նրա հետ կատարվում են բազմաթիվ բժշկական գործողություններ, բազմաթիվ հետազոտությունների է ենթարկվում, բայց դա ոչինչ չի նշանակում, եթե կարողանաք տեսնել, թե ինչ դինամիկայով է զարգանում նրա վիճակը»:
Նոյեմբերի 21-ին, ժամը 14.10-ին ահազանգ է ստացվել, որ Մոզրով-Գնիշիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Կարելի է նաև ոչ միայն գումարով կիսվել, այլև, օրինակ, ուրախությամբ, հաջողությանը հաղորդակից դարձնել նրանց։ Կյանքում միշտ է այդպես՝ որքան շատ ես տալիս, այնքան շատ ես ստանում։ Իմ կարծիքով՝ բարեգործությունը ոչ միայն գումար տալն է։ Գումար նվիրաբերեցիր, դրանով, օրինակ, եկեղեցի կառուցեցին, և դրանով ամեն ինչ ավարտվեց։
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանությունների բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։