Ոստիկանության կրտսեր տեսուչ-օպերատորը կանխել է 29-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը. shamshyan.com
Երեկ՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Հայկազ Սարգսյանը Նոր Հաճն-Աբովյան կամրջի վրա նկատել է մի տղայի, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ցած նետվելով ինքնասպան լինել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Սարգսյանը մոտ 30 րոպե բանակցում է կամրջի վտանգավոր եզրագիծն անցած տղայի հետ ու կարողանում է նրան համոզել, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Ա. Ա.-ն է, ով իր այդ քայլը պատճառաբանել է սոցիալական պայմաններով։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։