![](/banners/BeFunky-design.jpg)
«Մենք մեր տեսակետը չենք փոխել». Արծվիկ Մինասյանը՝ Սևանի ջրառի օրենքի նախագծի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/Arcvik-despan-1.jpg)
Այսօր լրագրողները ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞վ էր պայմանավորված, որ Սևանի ջրառի վիճահարույց նախագծի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարությունն ի սկզբանե բացասական եզրակացություն էր տվել, հետո դիրքորոշումը փոխվեց:
Ի պատասխան՝ Ա. Մինասյանը պարզաբանեց, որ որպես Բնապահպանության նախարարություն՝ իրենք չէին կարող Սևանի ջրառի վերաբերյալ ազդեցության տեսակետից չարձանագրել, որ այն կարող է ունենալ բացասական ազդեցություն.
«Սա եղել է, կա և մնալու է: Այլ բան է, երբ մենք խոսում ենք օրենքի ընդունման վերաբերյալ դրված կարծիքի մասին: Այսօրվա օրենսդրությամբ թույլատրվում է, որ կարելի է ջրառ իրականացնել, օրենքի վերաբերյալ մեր տված կարծիքը հետևյալն է եղել, որ, այո, նախատեսված է, սակայն դրա համար անհրաժեշտ է ներկայացնել պատշաճ հիմնավորում, և այդ պատշաճ հիմնավորման վերաբերյալ մեր տված կարծիքը հիմք է հանդիսացել, որպեսզի հետագայում Ջրային տնտեսության պետական կոմիտեն և կառավարության մեր մյուս գործընկերները փոխեին օրենքի նախագիծը և ներկայացնեին այդ հիմնավորումները: Հիմնավորումները ներկայումս կան, ավելին, եղանակային կանխատեսումները և սպասվող երաշտի բարձր հավանականությունը հնարավորություն տալիս են նման որոշում կայացնելու, բայց միևնույն է, մենք շարունակում ենք մեր դիրքորոշումը պահպանել, որ այո, կա բացասական ռիսկի հավանականություն: Մենք մեր տեսակետը չենք փոխել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: