Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Բրյուսովի փողոցի ջրամատակարարումը:
Ընդդիմադիր կուսակցություններից Բունդեսթագի մի քանի պատգամավորներ հայտարարում են, որ քաղաքացիական պաշտպանության նոր հայեցակարգը, որն օգոստոսի 24-ին կքննարկի նախարարների կաբինետը, ոչ այլ ինչ է, քան բնակչության ահաբեկում:
Հարսը ուրագով հաշվեհարդար էր տեսել:
Արմավիրի մարզի Ապագա համայնքում բացվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ԻԱՎ հրամանատար, կապիտան Հովսեփ Կիրակոսյանի հիշատակը հավերժացնող խաչքար և պուրակ:
Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական սահմանը հատած Հայաստանի քաղաքացի Հենրիկ Աղեկյանը վերադարձվել է հայրենիք:
Խարդախության համար 5 անգամ դատվածի հերթական թիրախը «Ջիպ» ավտոմեքենան էր:
Ինչպես նշել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, խոստովանելով կատարածը, ալ Մահդին հայտարարել է, որ «խորապես ափսոսում է եւ տառապում» իր գործողությունների պատճառով: Նա նաեւ հորդորել է ամբողջ աշխարհի մուսուլմաններին՝ չկրկնել իր սխալները, քանի որ «դրանք ոչ մի բարիք չեն բերի մարդկությանը»:
Լ. Մարտիրոսյանի կողմից վարվող «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի քաղաքի Ջրավազան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհամերձ մետաղյա արգելապատնեշին և կողաշրջվել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նշված ավտոմեքենայի ուղևոր Ս.Պեպանյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևոր Ռ.Թաթոյանը և վարորդ Լ.Մարտիրոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Սիրիայի Հասիչե շրջանում ապրող հայ ընտանիքները փորձում են մնալ ապահով վայրերում եւ հաղթահարել ռազմական բախումների հետեւանքով առաջացած դժվարությունները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմի կ Պողիկյանը:
Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են հետախուզական ստորաբաժանումների հատուկ-մարտավարական վարժանքները «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում:
Մի քանի տասնյակ հանքափոր, որոնք աշխատել են Ռոստովի մարզի սնանկության վիճակում գտնվող «Քինգքոուլ» ընկերության ձեռնարկություններում, հացադուլ են սկսել ամիսներ շարունակ աշխատավարձեր չստանալու պատճառով:
Նվազագույնը 2 թուրք զինծառայող է սպանվել այսօր Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
Վրաստանում ձերբակալված 7 ծայրահեղականներից 3-ը, որոնք մեղադրվում են Վրաստանում Ռուսաստանից Հայաստան եկող գազամուղը պայթեցնելու նախապատրաստության մեջ, վահաբականության հետևորդներ են, լրագրողներին այսօր հայտնել է փաստաբան Մայա Չրելաշվիլին:
Օգոստոսի 6-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Դիլիջան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Շամախյան թաղամասում իր քրոջ տեգրը կրակել է իր քրոջ վրա:
Թյուրքալեզու երկրները որոշել են ստեղծել ընդհանուր հեռուստատեսություն, որը ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ, կոչվելու է International Turkish news channel:
Պերմյակովին պետությունը կարող է որոշել պահպանել ու կորոշի պահպանել՝ որպես սիմվոլ, որպես հայ-ռուսական հարաբերությունների խորհրդանիշ։ Որովհետև Պերմակյովը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ արել է այն, ինչ արել և անում է Ռուսաստանը Հայաստանի հետ։
Այս ամառվա ընթացքում Երևանի որոշ դպրոցներում, որտեղ որպես փոխտնօրեն աշխատում են նախկին տնօրենները, քաղաքապետարանն առաջարկել է աշխատանքից ազատվելու դիմում գրել:
Զինված խմբի որոշ անդամների փաստաբանների կողմից այսօր կրկին հասարակությանը մոլորության մեջ գցելու հերթական փորձն է արվել:
Հազարից ավելի զինծառայողներ եւ շուրջ 500 միավոր ռազմական տեխնիկա են գործի դրվելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի «Անխախտ բարեկամություն-2016» համատեղ վարժանքներում, որոնք օգոստոսի 23-ին մեկնարկում են Բելառուսում:
Նա կոչ արեց չտրվել այն անհիմն, գիտականորեն չապացուցված կարծիքներին ու մտքերին, թե պատվաստումները վնաս են առաջացնում: «Հավատացեք, Հայաստանը ներկրում է լավագույն պատվաստանյութերը, և մասնագետները լավագույնս պատրաստված են: Յուրաքանչյուր երեխայի պատվաստումը լրջագույն քննություն է անցնում: Մենք մեծ հաջողություններ ունենք այս ոլորտում, ևշատ երկրներ մեզանից սովորելու բան ունեն»,-ասաց Սերգեյ Խաչատրյանը:
Օգոստոսի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 26-27-ը՝ երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ:
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը: Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը մասնակցել է դատական նիստին, նա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դատարան է բերվել շտապօգնության մեքենայով, իսկ դահլիճ մտցվել պատգարակով:
Տրակտորային երթի մասնակիցները, որոնց շարասյունը ներկայում արգելափակված է պարեկային ոստիկանության կողմից Դոնի Ռոստովի Դորոժնի ավանի մոտ, հրաժարվել են բանակցել Կրասնոդարի երկրամասի իշխանությունների հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանի համար ևս պարզ չէ, թե որտեղ է Պերմյակովը կրելու պատիժը: Լրագրողների հետ զրույցում Աղաջանյանը նշեց, որ տվյալ հարցին ոչ միայն դատավորը չի անդրադարձել, այլ նաև մեղադրողը:
«Պետք է հստակորեն հայտնի լինի այն ֆիզիկական անձը, որը կապված է կազմակերպության հետ: Ընդ որում՝ պետք է ներկայացվեն իրավական ուժ ունեցող փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ իրենք են իրական սեփականատերերը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ Արդարադատության նախարարությունն առաջարկում է մի կարգավորում, որը գնումների ողջ գործընթացը կդարձնի առավել թափանցիկ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պող. 127, 127/13, 127/28, 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների և «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը:
«Սասնա ծռերի» խմբավորման անդամ Արամ Մանուկյանին քիչ առաջ շտապօգնության մեքենայով բերեցին Վերքաննիչ քրեական դատարան, որտեղ ընթանում է նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին բողոքի քննությունը:
Նվազագույնը 2 մարդ է սպանվել Ստամբուլում հրաձգության հետևանքով, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնում օգոստոսի 3-ին հաղորդում էր ստացվել Ստեփանավանի Բաղրամյան փողոցի թիվ 148 հասցեի դիմաց տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ուղևոր, 2005 թ. ծնված Աննա Չոբանյանին հիվանդանոց տեղափոխելու մասին: