Բաժիններ՝

Կրակոցներ Սյունիքի մարզում

Հուլիսի 17-ին, ոստիկանության Կապանի բաժնի Քաջարանի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 15-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 1975 թ. ծնված Արթուր Մ.-ն Քաջարան գյուղի կենտրոնական հատվածում որսորդական հրացանով երկու անգամ օդ է կրակել, ինչի հետևանքով 1993 թ. ծնված Պ. Հ.-ն և 1993 թ. ծնված Հ. Ն.-ն անդորրը խախտելու կապակցությամբ դիտողություն են արել Արուր Մ.-ին, և նրանց միջև ծագած վիճաբանության ընթացքում վերջինս ոտքով և ձեռքով հարվածներ է հասցրել՝ վերջիններիս պատճառելով վնասվածքներ:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ: Հրացանն առգրավված է:
Արթուր Մ.-ն, Պ. Հ.-ն և Հ. Ն.-ն հրավիրվել են բաժին և տվել խոստովանական բացատրություններ: Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս