Բաժիններ՝

Երևանի քաղաքապետին այդպես էլ չի հաջողվում սանձել թիվ 27 դպրոցի տնօրենին

Հայելի.ամ կայքով հուլիսի 10-ին տարածվեց «Փորձարկումներ Երևանի Դ,Դեմիրճյանի անվան թ.27 դպրոցում» հոդվածը, որի հեղինակը դպրոցի ծնող է և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով՝ կրթության գործընթացի թիվ մեկ մասնակիցը: Ծնողն ահազանգում է այն մասին, որ դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ (ջոկատավար) Գայանե Ավետիսյանը, 2013 թվականի օգոստոսից 3 անգամ հրամանով նշանակվել է որպես դպրոցի փոխտնօրեն՝ չունենալով վերջին 7 տարվա մեջ անհրաժեշտ 5 տարվա մանկավարժական ստաժը ու 3 անգամ էլ ակնհայտ խախտումը բացահայտվելուց հետո, «վերցրել» է նրանից այդ պարտականությունը, որովհետև համարում է, որ Գայանե Ավետիսյանն «անփոխարինելի» է ճիշտ այնպես, ինչպես նախկինում պետական բյուջեն խոշոր չափերի յուրացումների համար դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանն էր քաղաքապետարանի համար էր «անփոխարինելի»:

Ո՛չ տնօրենը, ո՛չ Գայանե Ավետիսյանը ոչ մի կերպ չեն հաշտվում այն փաստի հետ, որ նրա մանկավարժական ստաժը բավարար չէ փոխտնօրեն նշանակվելու համար ու հաստիքով լինելով ջոկատավար, աջ ու ձախ իրեն ներկայացնում է փոխտնօրեն և գերազանցելով իր լիազորությունները, միջամտում է բոլորի գործերին, ինչպես նշում է ծնողը. « Փաստը խնամքով թաքցվել է կոլեկտիվից ուղիղ 1,5 ամիս և բարձրաձայնվել միայն այն բանից հետո, երբ տնօրենը ստիպված եղավ ծնողական ժողովի ժամանակ պատասխանել իրեն ուղղված հարցիս՝ ինչո՞ւ և որպես ո՞վ է տիկին Ավետիսյանը միջամտում մեր դասարանի հարցերին:»

Անօրինական 3 հրամանների մասին էլ տեղյակ եմ պահել Երևանի քաղաքապետին, սակայն բացի նրանից, որ փոխքաղաքապետի կողմից տնօրենին հանձնարարվել է հերթով դրանք չեղյալ ճանաչել, ոչ մի քայլ չի արվել տնօրենին կարգի հրավիրելու և այդ ապօրինի գործունեությունը կանխելու ուղղությամբ: Ստացվում է, որ ապօրինությունը կանխելու փոխարեն վերադաս մարմինը, ում լիազորությունների մեջ է մտնում վերահսկել դպրոցում կրթական գործընթացի օրինականությունը, աչքերը փակում է այնքան ժամանակ, մինչև հերթական խախտման մասին կբարձրաձայնվի: Բանը հասավ նրան, որ այս մասին ահազանգեց ծնողը:

Հուլիսի 13-ին Հայելի.ամ կայքի հոդվածի վերաբերյալ հարցում եմ ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որով խնդրել եմ պարզաբանել, թե որպես Երևանի քաղաքապետ, անհանգստանո՞ւմ է դպրոցներում տիրող բարոյական մթնոլորտով, տնօրենների գործունեության օրինականությամբ, վարք ու բարքով:

Խնդրել եմ հանգամանալի անդրադառնալ բարձրացված բոլոր խնդիրներին, մասնավորապես, քաղաքապետի կողմից ի՞նչ կոնկրետ քայլ է արվելու տնօրեն Սուսաննա Սարգսյանի կողմից պարբերաբար տրվող ապօրինի հրամանները տալու և Գայանե Ավետիսյանի փոխտնօրենի դերում հայտնվելու նկրտումները սանձելու ուղղությամբ, որովհետև դպրոցում լուրեր են պտտվում, որ սեպտեմբերի 1-ին նա նորից կնշանակվի ՄԿԱ գծով փոխտնօրեն, այնինչ, ըստ ՀՀ կառավարության համապատասխան կարգի, նա վերջին 7 տարվա մեջ, այսինքն նոր հրամանի ամսաթվից սկսյալ, չունի 5 տարվա մանկավարժական ստաժ:

Ո՞վ և ե՞րբ է սանձելու Երևանի Դ.ԴԵմիրճյանի անվան թ.27 դպրոցի տնօրենի ապօրինի գործունեությունը:

Անահիտ Բախշյան
Ելք խմբակցության անդամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս