Գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, թե ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն իրեն 70 հազար դոլար է պարտք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վարդան Այվազյանն ասաց, թե մեկ անգամ արդեն անդրադարձել է այդ հարցին. «Ես խնդրում եմ ասեք, թե ինչու պետք է ես և Սիլվա Համբարձումյանը պարտք լինեինք, և ինչի պետք է այդ կինն ինձ գումար տված լինի»։
«Թող սա զուգահեռեին, ասեին, որ այդ մեքենաները վերանում են։ Մարդիկ, որոնք մանուկ հասակում երազել են գոնե հարևանի սամոկատը քշել, հիմա 100 հազարանոց մեքենաներով են պտտվում»,- ասաց Վարդան Բոստանջյանը՝ նշելով, որ իշխանությունները, թողած իրենց գործառույթները, ասում են՝ ապրեք, ինչպես ուզում եք, և, եթե ուզում եք ապրել, բարի եղեք՝ յուրաքանչյուրդ 1000 դրամ տալ:
Նոյենբերի 23-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փորձաքննության արդյունքներով՝ ամբողջական փաթեթավորված «Մարիլա» ՍՊԸ-ի 08.11.2016 թվականի արտադրության «Բարձր կարգի» բժշկական եփած երշիկը և «Բարի Սամարացի» ՍՊԸ-ի 15.11.2016 թվականի արտադրության «Կլասիկ» բժշկական եփած երշիկը մանրէաբանական՝ ՄԱՖԱՄ, ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված նորմերին, որի հիման վրա Ծառայությունը համապատասխան գործողություններ կիրականացնի արտադրողների մոտ: Ծառայության պետի հրամանով՝ նշված ընկերություններում իրականացվում են դիտարկումներ՝ ապահովելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները: Արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ:
Նոյեմբերի 22-ին, ժամը 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները «Ռոսիա» տոնավաճառի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1998 թ. ծնված Ռաֆիկ Ա.-ին:
Պարզել է, որ նրանք թունավորվել են տան վառարանից առաջացած շմոլ գազի արտահոսքից:
«Ես իմ տանն իմ տանիքում տեղադրել եմ արևային պանել, և արդեն 2.5 ամիս է՝ իմ կողմից սպառած էլեկտրաէներգիան ինքս արտադրում եմ: Հորդորում եմ բոլորիդ՝ նույնը անել»:
«Քվանտ» վարժարանը 2011թ.-ից ստացել է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի իրականացման թույլտվություն:
Հայաստանն ունի շատ նպաստավոր աշխարհագրական դիրք և գտնվում է «Մետաքսի ճանապարհին», ու չինական կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի տեղն այդ գոտում:
Նոյեմբերի 22-ին, ժամը 10.15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանություն է ներկայացել 1969 թ. ծնված Կարինե Օ.-ն:
Նոյեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենան Երևանի Չարենցի փողոցի թիվ 27 շենքի դիմաց բախվել է «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի:
Նոյեմբերի 23-ին, ժամը 05.25-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի թիվ 22 փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում:
Երկաթգծի կայարանում կատարված սպանության հետքերով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի, Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
«Սուրեն Խաչատրյանը, եթե պարտքը ժամանակին վերադարձներ, 450 հազար դոլար էր, բայց հիմա 102 մլն դոլարից մի քիչ ավելի է, իսկ Վարդան Այվազյանինը՝ 70 000 դոլար»:
«Այս գիշեր օդի ջերմաստիճանը Աշոցքում հասել է -25, Տաշիրում (Կալինինո) -24, Երևանում մինչև -7 աստիճան ցրտի»:
Ռուսաստանի ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան օրերս հայտարարել է, որ ՌԴ-ն պետք է ջանք գործադրի նախկին ԽՍՀՄ պետություններում ռուսերենին օրենսդրական հատուկ կարգավիճակ տալու ուղղությամբ: «Մեկ սերունդ հետո մենք կբախվենք այն փաստին, որ մարդիկ կդադարեն ռուսերեն խոսելուց»,-ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ասել է Միտրոֆանովան։
Նոյեմբերի 20-ին հերթական սպանությունն է տեղի ունեցել մայրաքաղաք Երեւանում: Հրազենային վիրավորումից մահացել է 52-ամյա Սամվել Արշակյանը: «Ժողովուրդ»-ին կատարվածի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա մի տղամարդ՝ «հրազենային վնասվածք, կլինիկական մահ» ախտորոշմամբ, ով գիտակցության չգալով՝ մահացել է:
Այո: Հետո գեներալները տեսնում՝ նեղանում են, ասում են իմ անունը տվել ես, էսինչի անունը չես տվել: Ես էլ վատ եմ զգում, որ բոլորի անունը չեմ կարողանում տալ ու նեղացնում եմ մարդկանց: Դրա համար ես նաեւ լավ գեներալների անունները չեմ տալիս. մտածում եմ ոմանց կմոռանամ, կմտածեն, թե իրենց մասին վատ կարծիք ունեմ:
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու նպատակով Հայաստանի կառավարության բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին պաշտպանության նախարարությանը կհատկացվի ավելի քան 26 միլիոն դրամ, որն իր հերթին պետք է փոխանցվի Մհեր Պետրոսյանին ուղեկցող անձի (ծնողի) բանկային հաշվեհամարին:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշել է ընտրությունների նախօրեին ձեռնամուխ լինել ավանդների վերադարձի գործընթացի 2-րդ փուլին: ՀՎԿ-ն առաջիկայում ԱԺ օրենքի նախագիծ կներկայացնի, որով առաջարկում է ավանդների փոխհատուցումը տրամադրել նաեւ ավանդատուների ժառանգներին:
ՀՀ կառավարությունն այս տարի իր գնումների պլանով բավականին ուշագրավ մի գնում է նշել՝ 18 մլն 915 հազար դրամով մեքենայի մեկ պահեստամաս է ձեռք բերել: Փաստաթղթում նշված չէ, սակայն, թե դա ինչ պահեստամաս է եւ ինչ մեքենայի համար:
Թալինի բժշկական կենտրոնի բժշկի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Գողություն. այն օրենքով դատապարտելի է և ապրուստի միջոց չէ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
Եվրոպայի խորհրդի Կտտանքների կանխարգելման կոմիտեն նոր զեկույց է հրապարակել Հայաստանի վերաբերյալ:
Յուրի Հակոբյանին ձերբակալելու համար հիմք է հանդիսացել տուժող Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի մասնակցությամբ կատարված ճանաչման քննչական գործողությունը։ Յուրի Հակոբյանը ներկայացվել է ճանաչման, և տուժողի մայրը կասկածով է նշել, որ ճանաչման ներկայացվածներից մեկին՝ Յուրի Հակոբյանին նմանեցնում է հանցագործությունը կատարած անձանցից մեկին։ Այդ հիմքով Յուրի Հակոբյանը ձերբակալվել է, հետագայում առերեսում է կատարվել։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ Յասնա Օմեժեկին, Տանյա Գերվինին ու Բոգդան Աուրեսկուին և քննարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի նախագծին վերաբերող մի շարք դրույթներ:
Ռուս ուղղափառ եկեղեցին մշտապես աջակցել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններին:
Մարզահամերգային համալիրն ունեցել է սեփականատեր, ումից ԴԱՀԿ-ն պարտքերի պատճառով գույքը առգրավել է և 2014 թվականի օգոստոսի 26-ին հանձնել Ֆին անսների նախարարությանը։ Այս ամենից հետո անշարժ գույքի հիման վրա ստեղծվել է «Մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը, որը հանձնվել է Պաշտպանության նախարարության ենթակայությանը։