Բաժիններ՝

Դեբեդից հայտնաբերվել է աղջկա հետ գետն ընկած 84-ամյա կնոջ դին

Երեկ՝ հուլիսի 17-ին, Դեբեդ գետն ընկած կնոջ դին հայտնաբերվել է Մեծ Այրում-Ալավերդի հատվածում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հուլիսի 17-ին՝ ժամը 15:29-ին ահազանգ էր ստացվել, որ Շնող-Քարկոփ գյուղերի ավտոճանապարհի մոտակայքում քաղաքացի է ընկել Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն: Պարզվել էր, որ 1933 թ. ծնված Ռ. Վ.-ը և 1961 թ. ծնված Ս. Վ.-ը Դեբեդ գետն անցնելիս վարարման հետևանքով ընկել են գետը. Ս. Վ.-ը ինքնուրույն դուրս է եկել ափ, իսկ Ռ. Վ.-ը գետում կորել է:

Ժամը 20:55-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին: Հուլիսի 18-ին՝ ժամը 09.57-ին, որոնողափրկարարական աշխատանքնեը վերսկսվել են:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից հինգ հրշեջ-փրկարար: Ժամը 10:26-ին տեղեկություն է ստացվել, որ  Մեծ Այրում-Ալավերդի հատվածում քաղաքացին գետում դի է նկատել: Ժամը 12:16-ին փրկարարները նշված հատվածում Դեբեդ գետից դուրս են բերել քաղաքացի Ռ. Վ.-ի դին և, պատգարակով տեղափոխելով մոտ 400 կմ, հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս