Օգոստոսի 22-ին, ժամը 3-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչությունից հաղորդում էր ստացվել, որ Երևան-Երասխ ավտոմայրուղու 4-րդ կմ-ի հատվածում ավտովթար է տեղի ունեցել. «Մերսեդես Բենց C 240» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոմայրուղու 4-րդ կմ-ի հատվածում բախվել էր ավտոմայրուղու լայնքով որպես արգելապատնեշ հանդիսացող հողակույտին:
Ես չեմ հասկանում նաև հետևյալը: Այդ ո՞նց եղավ, որ վարչության պետի տեղակալը` բարձրաստիճան պաշտոնյան գնաց ու գերի ընկավ դրանց ձեռքը: Այ մարդ, սա հո փողոցում շոու անելու, անիմաստ բանակցություններ վարելու կամ յութուբը լցնելու հեթական դրվագ չէր, որ քեզ մեջ գցեցիր ու դրանց զինաթափման ամբողջ գործընթացը հարամեցիր: Դատարկամիտների ու փչած նապաստակների ժամանակներն էլ են անցել, եղբայր, ռուսն այստեղ էլ լավ խոսք ունի` «делом займись», բալամ, շոուի ժամանակն ու տեղը չի:
Վերջին տեղեկությունների համաձայն` 24 մարդ է զոհվել Իտալիայում հզոր երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել այս գիշեր կենտրոնական Իտալիայում, հայտնում է իտալական La Republica պարբերականը:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ինքնասպնություն է գործել նախկինում հինգ անգամ դատապարտված Գագիկ Բունիաթյանը:
Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Արթիկի ջրհեղեղի ժամանակ հանքարդյունաբերության արդյունքում գոյացած թափոնները սելավի հետ լցվել են քաղաք:
Ճշտվում է Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության մասին տեղեկատվությունը։ Այս մասին համապատասխան գրառում է կատարվել ՀՀ արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի պաշտոնական էջում:
Մասշտաբային անտառային հրդեհների հետևանքով, որոնք սպառնալիք են ներկայացնում մարդկանց կյանքի համար, Վաշինգտոն նահանգի 20 շրջաններում արտակարգ ռեժիմ է սահմանվել, հայտնում է AFP-ն` վկայակոչելով նահանգի նահանգապետին:
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն բազայի ուղղաթիռային Էսկադրիլիայի օդաչուները «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում ձեռնամուխ են եղել կրակային պատրաստության խնդիրների կատարմանը:
ԱՊՊԱ ոլորտում վարորդների կողմից պատահարների ինքնուրույն գրանցման համար վնասի շեմը 50 հազար դրամից բարձրացվել է մինչև 100 հազար դրամի: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի ավտոապահովա գրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը` նշելով, որ փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2016 թվականի սեպտեմբերի 1-ից:
Բրյանսկում օգոստոսի 21-ին առավոտյան ժամը 6-ի սահմաններում բնակարաններից մեկի պատուհանից դուրս են նետել հայ երիտասարդի: Այս մասին հաղորդել է Բրյանսկի տեղեկատվական գործակալությունը:
ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրել է 02.10.2016թ. կայանալիք Գյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները:
Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի դեմ նոր քրեական գործ է հարուցվել: Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Report կայքը, հայտնել է նրա փաստաբան Թողրուլ Բաբաևը:
Նվազագույնը 3 զինծառայող է վիրավորվել Թուրքիայի հարավային Անթալիա նահանգում տեղի ունեցած հարձակման հետևանքով, հայտնում է թուրքական Dogan գործակալությունը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանը և բժիշկը, Պաշտպանի հանձնարարությամբ, 2016 թվականի օգոստոսի 23-ին հերթական անգամ հատուկ նպատակով այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու կալանքի տակ գտնվող Պավել և Արամ Մանուկյաններին, Սեդրակ Նազարյանին, Թաթուլ Թամրազյանին, Արմեն Լամբարյանին, Աշոտ Պետրոսյանին, Հովհաննես Հարությունյանին: Տեղի են ունեցել առանձնազրույցներ:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, որը ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում մոտ մեկ շաբաթ անցկացրեց, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2015 թվականի իր եկամուտների, ունեցվածքի հայտարարագիրը: Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Եղիազարյանը բազմաբնակարան շենքում երկու բնակարան է գնել, որոնցից մեկի համար վճարել է ավելի քան 27 միլիոն դրամ, իսկ մյուս բնակարանի գնման արժեքը նշված չի հայտարարագրում, այսինքն՝ թերի է լրացված:
Այսօր առավոտյան մահացել է Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: Նա Հելսինկյան Ասոցիացիան հիմնադրել էր 1997 թվականին:
Իտալիայում անցած գիշեր տեղի ունեցած 6.0 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժից հետո բացառված չէ նոր` ուժեղ ստորերկրյա ցնցումների հավանականությունը, որը ուժով հավասարազոր է առաջինին, կարծում է Իտալիայի գեոֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի սեյսմոլոգ Անդրեա Տերտուլլիանին:
Պարզվել է, որ բախվել են տրակտոր (վարորդ՝ Ա. Ա.) և «Volkswagen Golf» մակնիշի 34 FF 376 պետհամարանիշներով (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենաները:
Օրեր առաջ գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ ՊՆ, պարզելու, թե ինչ մթերքներ են մատակարարում մեր բանակին «Ավանգարդ», «Էլիտ Պրոդ» եւ «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ները, եւ արդյոք ՊՆ-ում տեղեկություններ ունե՞ն այն մասին, որ այս ընկերությունները կապ ունեն ՀՀ արդեն նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ:
Ժամը 22.40-ին ոստիկանության Երևան քաղաք ի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նշված շենքի հարակից ավտոտնակն այրվում է, և այնտեղ մի տղամարդ կա՝ ձեռքին դանակ, հնարավոր է, որ նա այրած լինի ավտոտնակը:
Վրաստանում Ռուսաստանից Հայաստան եկող գազամուղը պայթեցնելու նախապատրաստության մեջ մեղադրվողներից Բեքի Բեքաուրիի փաստաբան Մայա Չրելաշվիլին պատմել է, որ իր պաշտպանյալն ունեցել է ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման դրոշի ֆոնին լուսանկարներ, որոնք կցվել են գործին, հայտնում է RIA Novosti-ն:
Վերջին տեղեկությունների համաձայն` 14 մարդ է զոհվել Իտալիայում հզոր երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել գիշերը կենտրոնական Իտալիայում, հայտնում է The Guardian-ը` վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին:
Թաիլանդի հարավում 2 պայթյունի հետևանքով սպանվել է 1 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել է, հայտնում է BBC-ն: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է: Պայթյունները տեղի են ունեցել երեկ ուշ երեկոյան Պատտանի զբոսաշրջային քաղաքում:
Ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է ամերիկյան Չառլսթոն քաղաքը (Հարավային Կարոլինայի նահանգ, ԱՄՆ): Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Չիանգմայը՝ Թաիլանդի հյուսիսում գտնվող խոշորագույն քաղաքը, երրորդը՝ Մեքսիկայի Սան Միգել դե Ալիենդե քաղաքն է, որի պատմական կենտրոնն ընդգրկված Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Մոտ ապագայում TR Georgia Project 2 եւ Aric Group ընկերությունները ծրագրում են տնտեսության տարածքում կառուցել պնդուկի եւ պիստակի վերամշակման գործարան: Արտադրանքը նրանք կվաճառեն տեղական շուկայում եւ կարտահանեն արտասահման:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 24-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Երզնկյան և Աբգար Թագավորի փողոցների, Կիևյան փող. 18, 20, 22, 24, 26 համարների և Կիևյան 2-րդ նրբանցքի, Օրբելի փող. 8, 10, 12, 14, 16, 18, 29, 31 համարների, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ ջրամատակարարումը:
Սիրելիներին կրկին տեսնելու հուսալի երաշխիք՝ ամրագոտի:
Սերգեյ Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ կենտրոններից մեկն արդեն իր ծառայության գինը 1.8 միլիոն դրամից իջեցրել է 1.2 միլիոնի: «Սա վերջը չէ, վստահ ենք, որ գինն ավելի է իջեցվելու: Կարծում եմ, շատ շուտով կտեղեկանաք այլ կենտրոնների կողմից նման իջեցումների մասին ևս»,-նշեց պաշտոնյան:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համար սեղանի գրքեր են հանդիսանում այն բոլոր գրքերն ու փաստաթղթերը, որոնք ապահովում են երկրի անվտանգությունը: