Գեղարքունիք մարզի Ծովագյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնատարի 65 տարին լրացել է 2 տարի առաջ, սակայն նա շարունակում է պաշտոնավարել մինչև դպրոցի տնօրենի մրցույթի օրը, որը նշանակված է դեկտեմբերի 28-ին: Մրցույթի մասնակիցներն արդեն 4-ն են, որոնցից մեկն էլ գործող տնօրենի եղբայրն է՝ Նավասարդյան Խաժակը՝ Սևանի թ. 3 դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ:
Արտակարգ դեպք է գրանցվել Սպիտակում. «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին հայտնաբերել են բնակելի շենքի շքամուտքում կախված:
Նրա խոսքով՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունն ընթանում է բնականոն հունով, իսկ եկող տարվա ընթացքում այդ ճանապարհի շինարարական աշխատանքները շարունակելու համար պատրաստվում են ներգրավել մասնավոր ներդրողների:
«Տեխզննման կտրոնները վերանալու են: Ճանապարհային ոստիկանները օնլայն են հետեւելու` ավտոմեքենաներն անցե՞լ են արդյոք տեխզննում, թե պարզապես գնել են կտրոնը»,-ասաց նա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի սպասարկման գրասենյակից բջջային հեռախոս գողանալու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2015 թվականի վերջի դրությամբ՝ ՀՀ նախարարությունների աշխատակազմերում աշխատողների 48%-ը կանայք են 52%-ը՝ տղամարդիկ:
Վերաքննիչ դատարանում գործը քննվում էր տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի, Արամազդ Կիվիրյանի և Արայիկ Զալյանի բողոքների հիման վրա: Արամազդ Կիվիրյանը վերաքննիչ բողոքով պահանջում էր բարոյական վնասի քաղհայցի մերժման գործն ուղարկել նոր քննության, իսկ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը բողոք էին ներկայացրել ամբողջ դատավճռի դեմ:
Այսօր տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի ասուլիսը կազմակերպվել էր «Մարիոթ» հյուրանոցում: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներով է այստեղ կազմակերպվել ասուլիսը և հյուրասիրությունը, և ինչո՞ւ նախարարությունում չի կազմակերպվել:
Դեկտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքում գործող «Վիպ Մարկետ» խանութի գույքը վնասելու դեպքի առթիվ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Նման խստաշունչ սառնամանիք մեզ մոտ գրանցվել է 1970-ական թվականներին՝ մինչեւ մինուս 30 աստիճան էլ ունեցել ենք, բայց վերջին երկու տասնամյակների ընթացքում այսպիսի սառնամանիքներ չէինք ունեցել: Առաջիկա օրերին եւս սպասվում է ջերմաստիճանի նոր անկում»,- ներկայացրեց Գավառի օդերեւութաբանական կայանի պետ Աշոտ Մակարյանը:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև ծանրաքարշ մեքենաների համար:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 09.31-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում՝ «CPS» բենզալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթեզրին՝ երթևեկությունը դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Անցած գիշեր ունեցել ենք խիստ ցածր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով գերազանցել է այս օրերին երբևիցե գրանցված բացարձակ նվազագույն արժեքները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է :
Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության 1033 զորամասի մոտ, բախվել են ԳԱԶ 31 մակնիշի 67 US 777 համարանիշի, Mercedes մակնիշի 22 DD 777 համարանիշի և Renualt մակնիշի 197 OC 61 համարանիշի տաքսի ավտոմեքենաները։
Դեկտեմբերի 19-ին, ժամը 05.44-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «FordTransite» մակնիշի 87 AD 100 պ/հ ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրականում ինձ համար Ամերիկայում և Հայաստանում ապրող հայ երիտասարդների միջև մեծ տարբերություն չկա, բացի այն, որ այնտեղ երիտասարդներն ավելի վաղ են հասունանում:
«Ապրիլի մեկին բարձրացել ենք դիրքեր, գիշերը ժամը 3-ի սահմաններում սկսվեց ամեն ինչ։ Ականանետերով խփում էին։ Ապրիլի երկուսին առավոտյան ամբողջ ճակատով սկսվեց բացահայտ հարձակում՝ տանկերով առաջ էին շարժվում: Նրանց գյուղից մոտ ինը տանկ էր դուրս եկել, 7-ն արդեն անցել էին դեպի մեր դիրքեր։ Նայում էի, թե որ տանկն է կրակում կամ առաջ շարժվում, մենք էլ իրենց էինք կրակում»,-պատմում է նա` համեստորեն լռելով իր սխրանքի մասին:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ Երեւանում այսօր`դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լյուքսեմբուրգի 2-րդ նրբանցքի 4-րդ շենքի վերելակը 2-րդ հարկից պոկվել է եւ ընկել է 1-ին հարկ. ներսում կա քաղաքացի, անհրաժեշտ է օգնություն:
Կեսգիշերին ստացած ահազագնով ԱԻՆ ծառայողները շտապել են հեռավոր գյուղ:
««Հաջողակ դառնալու օրենքներ չկան». ահա այն նախադասությունը, որի համար ես եկել եմ Ձեզ մոտ: Աստված բոլորին է շնորհք տվել, պարզապես կա մարդ, ով չի ուզում օգտվել այդ շնորհքից: Հաջողության հասնելու զենքը Ձեր ձեռքերում է»:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 15.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Չի կարելի արտադրողի նկատմամբ նման բան ասել։ Ի՞նչ իրավունք ունեն իրենք այլ պրեպարատի մասին նման բան ասել։ Ինչո՞ւ հազարավոր հիվանդներ, որոնք այլ պրեպարատներ են օգտագործում, չեն բարձրաձայնում այդ հարցը, այդ մի քանի մարդու մասին է խոսքը, այդ մի քանի մարդու վրա է դա ազդում»,- արձագանքեց նախարարության աշխատակիցը։
Ցածր ջերմաստիճանային ֆոնը և արտակարգ ցուրտ եղանակը հանրապետություն կպահպանվի առաջիկա 5 օրերին:
Նախորդ գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Խանջյան փողոցում գտնվող «Jose» համալիրի մոտակայքում: