
Երեւանում քաղաքացին ներսում՝ վերելակը պոկվել է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ Երեւանում այսօր`դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լյուքսեմբուրգի 2-րդ նրբանցքի 4-րդ շենքի վերելակը 2-րդ հարկից պոկվել է եւ ընկել է 1-ին հարկ. ներսում կա քաղաքացի, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վերելակը գտնվել է 1-ին հարկի մակարդակում: Այս մասին գրել է news.am-ը: