
Ահասարսուռ դեպք Սպիտակում. մորը հայտնաբերել են կախված, 2 երեխաներին՝ մահացած

Սարսափելի դեպք է գրանցվել Սպիտակում. 1971 թ. ծնված կինը հայտնաբերվել է կախված՝ բնակելի շենքի շքամուտքում, իսկ տանը՝ նրա երկու մանկահասակ երեխաները՝ մահացած։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
«Այս պահին դեպքի վայրում է քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ, քրեագետներ և դատաբժիշկներ։ Միջոցներ են ձեռնարկվում պարզելու երեխաների մահվան պատճառները, դեպքի բոլոր հանգամանքները։ Քննության արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի։
Նախնական տվյալներով՝ կինն իր երեխաների հետ նշված տանը բնակվել է վարձակալական հիմունքներով»,- գրել է նա։