
Որ նախարարություններում են կանայք ավելի շատ

2015 թվականի վերջի դրությամբ՝ ՀՀ նախարարությունների աշխատակազմերում աշխատողների 48%-ը կանայք են 52%-ը՝ տղամարդիկ։ Այս մասին նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի կանայք և տղամարդիկ 2016» զեկույցում։
ՀՀ 18 նախարարություններից 8-ի աշխատակազմերում գերակշռում են, կանայք 10-ում՝ տղամարդիկ։
Կին աշխատողների կշիռն ամենաբարձրը կրթության և գիտության նախարարությունում է. այստեղ աշխատողների 68%-ը կանայք են, 32%-ը՝ տղամարդիկ։ Սփյուռքի նախարարությունում կանայք 67% են, էկոնոմիկայի (ներկայիս՝ տնտեսական զարգացման և ներդրումների) նախարարությունում՝ 66%։
Կանանց թիվը ամենից քիչ է տրանսպորտի և կապի նախարարությունում (33% կանայք, 67% տղամարդիկ) և միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունում (27% կանայք, 73% տղամարդիկ)։