
Խոշոր ավտովթար Ոստիկանության զորքերի N զորամասի մոտ. կա վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության 1033 զորամասի մոտ, բախվել են ԳԱԶ 31 մակնիշի 67 US 777 համարանիշի, Mercedes մակնիշի 22 DD 777 համարանիշի և Renualt մակնիշի 197 OC 61 համարանիշի տաքսի ավտոմեքենաները։ shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Renualt-ի գազի բալոնը մեքենայի վրայից պոկվել և հայտնվել է մեքենայից մոտ 20 մետր հեռավորության վրա, իսկ վարորդին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։