
Գեղարքունիքի մարզում գրանցվել է -25,8 աստիճան սառնամանիք

Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 19-ի լուսադեմին գրանցվել է -25,8 աստիճան սառնամանիք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի օդերեւութաբանական կայանից, 25,8 աստիճան սառնամանիքը գրանցվել է դեկտեմբերի 19-ի ժամը 6.30-ի սահմաններում: «Նման խստաշունչ սառնամանիք մեզ մոտ գրանցվել է 1970-ական թվականներին՝ մինչեւ մինուս 30 աստիճան էլ ունեցել ենք, բայց վերջին երկու տասնամյակների ընթացքում այսպիսի սառնամանիքներ չէինք ունեցել: Առաջիկա օրերին եւս սպասվում է ջերմաստիճանի նոր անկում»,- ներկայացրեց Գավառի օդերեւութաբանական կայանի պետ Աշոտ Մակարյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներից ստացված տվյալներով՝ նման սառնամանիքի ազդեցությամբ Սեւանա լիճը չի սառցակակել, իսկ բոլոր ճանապարհներն անցանելի են տրանսպորտային երթեւեկության համար, թեեւ տեղ-տեղ պահպանվում է մերկասառույցը: Բարձրլեռնային Մաքենիս գյուղի դպրոցի տնօրեն Ադամ Մխիթարյանի հավաստմամբ՝ Մաքենիսում գրանցվել է -26 աստիճան սառնամանիք:
Խոսրով Խլղաթյան