
Երևանյան խճուղում՝ «CPS» բենզալցակայանի մոտ վթար է տեղի ունեցել

Դեկտեմբերի 19-ին, ժամը 09.31-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում՝ «CPS» բենզալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթեզրին՝ երթևեկությունը դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 105 շենքի մոտակայքում «ԳԱԶել» մակնիշի 32 LU 146 պետհամարանիշով (վարորդ՝ Կ. Ս.) բեռնատար ավտոմեքենան մերկասառուցի պատճառով հայտնվել է մայթեզրին և չի կարողանում շարունակել ընթացքը:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի: