«Ալմաստ» գործարանի մոտակայքում «BMW»-ն բախվել է սյանը, ապա բռնկվել

Մարտի 3-ին, ժամը 02:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի 34 VM 543 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Կ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակայքում գտնվող էլ.սյանը և քիչ անց (ավտոքարշակի վրա տեղափոխելու ժամանակ) բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:28-ին, մարվել՝ 02:44-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի առջևի հատվածը և սրահը:

Տեսանյութեր

Լրահոս