Վթար Մասիս-Սայաթ Նովա ավտոճանապարհին. ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
Մարտի 4-ին, ժամը 02:14-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Սայաթ Նովա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ Մասիս-Սայաթ Նովա ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Kia Sorento» մակնիշի 98 TT 008 պետհամարանիշով (վարորդ՝ 1976 թ. ծնված Հ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին, վերջինից առկա է գազի արտահոսք:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1983 թ. ծնված Շ. Խ.-ը հոսպիտարացվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Գազի վթարային ծառայության աշխատակիցները հրշեջ-փրկարարների հետ համատեղ դադարեցրել են գազի արտահոսքը: