Վթար Մոնթե Մելքոնյան փողոցում. «Mercedes»-ը սահել է դեպի դաշտը

Մարտի 3-ին, ժամը 23:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 35 SD 335 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Ի.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և սահել դեպի դաշտը (մոտ 20մ)․տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031