Բաժիններ՝

Ալբերտ Մկրտչյանը պարգևատրվել է Գյումրի համայնքի Ոսկե հուշամեդալով

Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը պարգևատրվել է Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մարտի 3­-ին ընդունել է ռեժիսոր, սցենարիստ և դերասան Ալբերտ Մկրտչյանին:

Ինչպես «Արմենպրես»­-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից, հանդիպմանը ներկա էին քաղաքային իշխանության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Քաղաքապետը ողջունելով ներկաներին՝ շնորհավորել է Ալբերտ Մկրտչյանին ծննդյան 80-ամյակի առիթով: Անդրադառնալով Ալբերտ Մկրտչյանի՝ Գյումրի քաղաքի համար ունեցած ավանդին, կատարած գործունեությանը և հաշվի առնելով թատերարվեստում և հայ կինոյի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդը, բազմամյա արդյունավետ ստեղծագործական գործունեությունը, վաստակած մեծ հեղինակությունը՝ Ալբերտ Մկրտչյանը Գյումրու քաղաքապետի կողմից պարգևատրվել է Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով:

Ներկաները ևս շնորհավորել են Ալբերտ Մկրտչյանին՝ ծննդյան առթիվ, հիշել ու պատմել դրվագներ Մհեր և Ալբերտ Մկրտչյանների խաղացած դերերի, նկարված ֆիլմերի և առհասարակ՝ կինոարվեստում նրանց ունեցած մեծ ավանդի մասին: Ալբերտ Մկրտչյանն իր հերթին ողջունել է ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և ցուցաբերված վերաբերմունքի համար:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս