Թաղման նպաստի տրամադրման գործընթացի ուսումնասիրման արդյունքում հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ 2013-2017թթ. ընթացքում մահացած  բազմաթիվ անձանց համար սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից տրամադրվող՝ թաղման համար որպես նպաստ 200.000 դրամը ստացել են միևնույն անձինք:

Մասնավորապես՝ մեկ դեպքում նույն անձը ստացել է 303 մահացածներին
հատկացված՝ 60.600.000, մեկ այլ դեպքում 264 անձանց՝ 52.800.000, մյուս
դեպքերում 119 անձանց՝ 23.800.000  և  72 անձանց 14.400.000 դրամ
գումարները և այլն:

Ուսումնասիրությունների շրջանակներում հանձնարարականներ են ուղարկվել
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ
ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն և ՀՀ ԿԱ պետական
եկամուտների կոմիտե:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նպաստներ ստացած
հիշյալ անձիք տարբեր ժամանակահատվածներում հանդիսացել են միևնույն ՍՊ
ընկերության աշխատակիցներ կամ առնչություն են ունեցել նշված ընկերության
հետ և ընկերության տնօրենի կազմակերպմամբ ստացված գումարների դիմաց
ընկերությունը մատուցել է հուղարկավորման ծառայություններ:

Պարզվել է, որ նշված ՍՊ ընկերություն 2014թ.-ին ստացվել է շուրջ
29.000.000 դրամ, 2015թ.-ին շուրջ 51.400.000 դրամ, 2016թ.-ին շուրջ
51.000.000 դրամ գումար:

Մինչդեռ ընկերության կողմից հարկային մարմիններին հաշվետվություններ է
ներկայացվել՝ 2014թ.-ին ընդամենը 8.242.500 դրամի, 2015թ.-ին՝ 6.285.000
դրամի, իսկ 2016թ.-ին՝ 3.007.000 դրամի շրջանառություն մասին:

Արդյունքում, ընկերության տարեկան եկամուտները պակաս է հաշվարկվել և
հարկային մարմիններ ներկայացվել 2014թ.-ին 20.777.500 դրամ, 2015թ.-ին
45.115.000 դրամ, 2016թ.-ին 49.625.000 դրամ, որի շրջանառության հարկի
գումարները և պետությանը պատճառված վնասը՝ առանց տուժանքների կազմում է
ընդհանուր  5.775.857 դրամ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են
հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի
պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ 1-ին մասով
նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի
նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Տեսանյութեր

Լրահոս