Լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվող Չիչոյի քույրը մանկապարտեզի տնօրեն է նշանակվել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ վերջերս Էրեբունի վարչական շրջանի ղեկավար նշանակված Դավիթ Գրիգորյանը խիստ վիճելի նշանակում է արել՝ թիվ 63 մանկապարտեզի տնօրեն է նշանակել Սոֆի Չիչոյանին՝ Արտաշես Չիչոյանի քրոջը։ Վերջինս մի խումբ այլ անձանց հետ մեղադրվում է խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու մեջ։ Խոսքը լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության մասին է։
Հիշեցնենք՝ Չիչոյանը և մի խումբ անձինք հունիսի 4-ին, մոր աչքի առաջ, այնքան էին ծեծել 1958 թ. ծնված Ե․ Խաչատրյանին, որ նա մարմնական վնասվածքներից մահացել էր։ Մամուլն այն ժամանակ գրեց, որ Չիչո մականունով Արտաշես Չիչոյանին եւ Չիչոյանների ընտանիքին են «պատկանում «Էրեբունի+» տաքսի սերվիսը, «Լիդո» ռեստորանը, իսկ Չիչոյանի հորեղբայրը Ղազախստանում գողական աշխարհի հայտնի դեմքերից է»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։