Բաժիններ՝

Ողբերգական դեպք Երևանում. բակում հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի 58-ամյա ազգականի կախված դին. shamshyan.com

Այսօր՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշինի փողոցի 43/16 տան բակում տղամարդու դի կա կախված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշած հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում ծառերի թարմայից կախված հայտնաբերել են նշված տան բնակիչ, 58-ամյա Խոսրով Ղահրամանյանի դին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արմավիրի մարզպետ, գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանի ազգականն է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031