Բաժիններ՝

«Հավատացեք, լինել Ռուսաստանում և աշխատանքներ ծավալել կիբերանվտանգության ոլորտում՝ այնքան էլ դյուրին առաքելություն չէ». Եվգենի Կասպերսկի

«Կասպերսկի Լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու մասնակցությամբ լրագրողների համար կազմակերպված «Թվային աշխարհի սպառնալիքները» թեմայով մամուլի ընթրիքը մեկնարկեց Եվգենի Կասպերսկու՝ «Թվային միջնադար» խորագիրը կրող ելույթով, որից անմիջապես հետո հանդիպման գլխավոր բանախոսը պատասխանեց լրագրողների հարցերին:

Ո՞րն է հայտնի հակավիրուսի հեղինակի հայաստանյան հերթական այցի առիթը, ի՞նչ է մտածում «Կասպերսկի Լաբորատորիայի» հիմադիրը կիբերանվտանգության նորանոր մարտահրավերների և դրանց դեմ մղվող պայքարի նորանոր մեթոդների մասին, որո՞նք են եղել «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության վերջին ձեռքբերումները՝ կիբերանվտանգության ոլորտում, և վերջապես հնչում է հարց՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկում «Կասպերսկի Լաբորատորիան», որպեսզի համացանցից օգտվող շարքային օգտատերը վստահություն ընծայի ընկերության գաղափարներին, աշխատանքին և առաջարկած ծառայություններին, որին հանդիպման բանախոս Եվգենի Կասպերսկին մասնավորապես պատասխանում է.

«Հավատացեք, լինել Ռուսաստանում և աշխատանքներ ծավալել կիբերանվտանգության ոլորտում՝ իրականում այնքան էլ դյուրին առաքելություն չէ, այդ պատճառով մենք ստիպված ենք լինում ամեն անգամ նորանոր ջանքեր գործադրել՝ ապացուցելու համար, որ մեզ կարելի է վստահել»:

Լրագրողների հետ Եվգենի Կասպերսկու հարցուպատասխանի մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս