Բաժիններ՝

Շղթայական ավտովթար Երևանում. տաքսի ծառայության պատկանող ավտոմեքենաները իրար են բախվել

Մարտի 7-ին, ժամը 08.24-ին ահազանգ է ստացվել, որ «Մետաքս Գոլդ» ՍՊԸ-ի մոտակայքում՝ Սարալանջի պողոտա տանող ավտոճանապարհին (նորակառույց շենքի մոտակայք), տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 4 ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծխախոտագործների փողոցի թիվ 117 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra G» մակնիշի 35 AX 808 (վարորդ՝ Ա. Հ.), «Էլտիկ» տաքսի ծառայությանը պատկանող «Toyota Corolla» մակնիշի 35 AL 571 (վարորդ` Հ. Խ.), «Volkswagen Golf» մակնիշի 34 VU 595 (վարորդ՝ Հ. Մ.), «BMW-520i» մակնիշի 32VA002 (վարորդ՝ Սուրեն Հովսեփյան) և «Էրեբունի» տաքսի ծառայությանը պատկանող «Nissan Sylphy» մակնիշի 34 AV 207 պետհամարանիշերով (վարորդ՝ Հ. Գ.) ավտոմեքենաները:

Հ. Գ.-ը (ծնվ. 1965 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031